Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նարինե Դիլբարյանը զգացել է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն մի փոքր վիրավորված էր

Հուլիս 13,2018 15:36

«Ոչ լավ, ոչ վատ ոչինչ չեղավ: Լավը գուցե այն էր, որ հանդիպեցինք-քննարկեցինք»,- Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքները Հայաստանի համար այսպես է գնահատում լեզվաբան Նարինե Դիլբարյանը: Այսօր Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված քննարկման ժամանակ, Նարինե Դիլբարյանն առաջարկեց`ՆԱՏՕ-ի գագաթաժողովը ընդունել եւ ընկալել իբրեւ մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները ճշգրտելու եւ հստակեցնելու առաջարկ, թե ՌԴ-ի, թե ՆԱՏՕ-ի կողմից: Ասում է, որ բավական բարդ իրավիճակում ենք եւ սա պետք է հստակ գիտակցել:

ՆԱՏՕ-ն այս տարածաշրջանում գնում է ուժեղացման, տարածաշրջանում նոր դերակատարում է ստանձնել եւ բանախոսի կարծիքով, մինչ այս ՌԴ-ն ամեն ինչ արել էր, որպեսզի ՆԱՏՕ-ն այսպիսի քայլեր ձեռնարկի`մեծացնի իր ռազմական հնարավորությունները եւ այլն: «Գագաթնաժողովի կարեւորագույն ձեռքբերումներից մեկը ՆԱՏՕ-ի անդամ երկրների միակամությունն էր եւ կտրուկ դրսեւորումը Ռուսաստանի հանդեպ: Ինձ մտահոգում է այդ հայեցակարգը: ՆԱՏՕ-ն հստակեցրեց, որ իրենք ամեն գնով կանխելու են Ռուսաստանի քայլերը»,- ասաց բանախոսը` այս ամենի համատեքստում մտահոգություններ հայտնելով Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի առնչությամբ այս երկու խոշոր բեւեռների նկատմամբ:

Հայաստանի նոր կառավարության արտաքին քաղաքական մոտեցումները Նարինե Դիլբարյանը չափազանց ընդհանրական է համարում: Ասում է` եթե նախորդ իշխանությունների դեպքում ոգեւորվում էինք «եւ-եւ-ի» քաղաքականության համար, բայց ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովը ցույց է տալիս, որ Հայաստանի «եւ-եւ-ի» դաշտը գնալով սահմանափակվում է: Հարցնում է` այս իրավիճակում ի՞նչ պետք է հակադրենք ՆԱՏՕ-ին եւ ՌԴ-ին: Նկատում է`Ադրբեջանն ունի Թուրքիայի նման դաշնակից ՆԱՏՕ-ում. «Իսկ մենք ո՞ւմ ունենք»: Անընդհատ մատնանշվում է ՌԴ-ն, իբրեւ ՀՀ-ի դաշնակից, բայց ինքը համամիտ չէ:

Ամփոփում է. «Այս գագաթաժողովը մեր արտաքին քաղաքականության համար մարտահրավեր էր: Պետք է ճշգրտել, թե ո՞ւր եւ ինչպե՞ս ենք գնում»:

Նա բնավ պատահական չի համարում այս օրերին Մոդեստ Կոլերովի հարցազրույցը, դրանում հնչած հարցերը`եթե ոչինչ չէր փոխվելու, ինչո՞ւ Սերժ Սարգսյանին փոխեցիք:

«ՆԱՏՕ-ն էլ չգիտի` ո՞ւր ենք գնում, պուտինյան ՌԴ-ի համար էլ է անհասկանալի: Գուցե ժամանակ է պետք, բայց այդ ժամանակը վտանգավոր է: ՀՀ-ն նոր օրակարգ պետք է ունենա եւ հստակ լինի, թե ո՞ր մարմիններն են դրանով զբաղվում»,- ասաց բանախոսը` հավելելով, որ երեկ, օդանավակայանում Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցում ինքը զգացել է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն մի փոքր վիրավորված էր: Բայց կարծում է, որ նախ ճանապարհը պետք է հստակեցնել, նոր պերֆերանցիաներ ստանալ եւ հստակ պատասխաններ տալ թե ՌԴ-ից, թե ՆԱՏՕ-ից հնչող հարցադրումներին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Նիկոլ Փաշինյանն արդեն մի փոքր վիրավորված էր» !!

    արդէն ?! դեռ կեցի՜ր, ջանս…

    Յարգելի ու Պատուարժան Վարչապետը լաւ կ’ընէ մի քիչ մորթը կարծրացնելու…

    Ինք ուզեց այս պաշտօնը, ստացաւ, շնորհաւոր լինի: Սակայն դա անշուշտ նոյնքան հաճելի չի լինելու որքան խանդավառ փողոցներում, հմայուած երկրպագուներով շրջապատուած, Աշխարհը վերստեղծելը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031