Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դավիթ Անանյան. «Նորֆոլկ քոնսալթինգի» դեմ քրեական գործը կկարճվի, եթե պատճառված վնասը վերականգնվի»

Հուլիս 13,2018 15:26

Բեռնափոխադրող «Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերությունը մինչեւ ամսվա վերջ ամբողջությամբ կլուծարվի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Այս ընկերությունում ԱԱԾ-ն հայտնաբերել է խոշոր չափերի չարաշահումներ. մի քանի միլիոն դոլար հարկ պետական բյուջե չի վճարել: Քրեական գործ էր հարուցվել, ընկերության տնօրեն Արմեն Ունանյանը մի մասը վերադարձրել է պետական բյուջե:

ՊԵԿ նախագահն ասաց, որ այս ընկերության նկատմամբ հարուցված քրեական գործն ամենայն հավանականությամբ կկարճվի, եթե պատճառված վնասն ամբողջովին վերականգնվի, ժամկետը մինչեւ հուլիսի 20-ն է. «Եթե քրեական գործը կարճվի, «Նորֆոլկ քոնսալթինգի. հետ կապ ունեցող անձանց ոչինչ չի սպառնում»:

Ավելի վաղ Aravot.am-ը գրել էր, որ «Նորֆոլկ քոնսալթինգը» փոխարինվելու է պետական մասնակցությամբ նորաստեղծ ընկերությունով, իսկ մինչ այդ, «Նորֆոլկ քոնսալթինգն» իրականացնում է նույն գործառույթը, ինչն իրականացրել է, բայց ՊԵԿ-ի ներքին անվտանգության աշխատակիցների շուրջօրյա վերահսկողության ներքո:

Այսօր անդրադառնալով «Նորֆոլկ քոնսալթինգին» փոխարինող ընկերությանը, Անանյանն ասաց. «Մենք ունենք առաջարկներ կառավարությանը, «Նորֆոլկին» փոխարինելու է պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն: Բայց ինքը ոչ թե ամբողջությամբ կրկնօրինակելու է այն գործողությունները, որոնք «Նորֆոլկ Քոնսալթինգն» է իրականացնում, այլ պետք է հանդիսանա մաքսային միջնորդային ծառայություններ իրականացնող: Այսօր մանր ու միջին ձեռներեցությամբ զբաղվողները պատրաստ չեն ամբողջությամբ իրենք պատասխանատվություն կրել, գալ ու ինքնուրույն մաքսային ձեւակերպումներ իրականացնել: Մենք պետք է աստիճանաբար իրականացնենք այնպիսի մշակույթ, որ բոլոր ապրանքները մաքսազերծվեն ըստ տեսականու»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031