ՖԻԴԵ-ի էթիկայի կոմիտեն ռուսաստանցի Կիրսան Իլյումժինովին հեռացրել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը:
Իլյումժինովը հեռացվել է 18 ամսով, որից 12-ը պայմանական: Որոշումն ընդունվել է միաձայն:
Նախագահական խորհուրդը ավելի վաղ էլ Իլյումժինովին առաջարկել էր հրաժարական տալ:
Հոկտեմբերի 3-ին Բաթումում կայանալիք նախագահի ընտրությանը Իլյումժինովը չի պատրաստվում մասնակցել: Թեկնածուները լինելու են ՖԻԴԵ-ի փոխնախագահ Գեորգիոս Մակրոպուլոսը, բրիտանացի Նայջըլ Շորթը եւ ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության կազմկոմիտեի նախագահ Արկադի Դվորկովիչը, որը 2007-2014 թվականներին բարձր պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանի շախմատային ֆեդերացիայում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ