Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը ներկայացնող 94 կգ քաշային Սամվել Բաբակյանն այսօր երկրորդ բրոնզե մեդալը բերեց մեր հավաքականին:
Հայ ծանրորդը երկամարտում ցույց տվեց 361 (160+201) կիլոգրամ արդյունք եւ բարձրացավ պատվո պատվանդանի երրորդ աստիճան: Սամվելը մեկ փոքր բրոնզի արժանացավ նաեւ պոկում վարժությունում:
Հայաստանն աշխարհի առաջնությանը մասնակցում է միայն երեք տղաներով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ