Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Անանյան. «Վարչապետը վերապահումներ է ունեցել իմ նշանակումների մասով»

Հուլիս 13,2018 14:38

Այսօր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ՊԵԿ-ում իր նշանակումներին: Մասնավորապես այն անձանց, որոնք, ըստ մամուլի հրապարակումների, որեւէ քրեական գործով են անցել:

«Եթե հանրությունը այս զարթոնքից հետո նոր դեմքեր չի տեսնում, հնարավոր է, որ իր մոտ առաջանան որոշակի դժգոհություններ: Օրինակ՝ ասում են՝ դեմքերը, որոնք 20-25 տարի աշխատել են համակարգում, ինչո՞ւ են պաշտոն ստանում»,-ասաց Անանյանը: Նա, այդ առումով, ինչպես ինքն ասաց, ունի իր տեսլականն ու մտածելակերպը. «Այո, մենք ներքևից ՊԵԿ-ը համալրում ենք երիտասարդ կադրերով: Այդ հոսքը մեծ չափով այս պահին իրականացվում է, բայց վերեւի մակարդակում, որոշումներ կայացնողների իմ որդեգրած քաղաքականությունն այն է, որ ես վստահում եմ նախկին կադրերին կամ փորձառություն ունեցող կադրերին: Մենք մի հարց պետք է տանք, արդյոք հեղափոխության ու զարթոնքի շահառուները բոլորս հավասա՞ր չենք: Օրինակ՝ ՊԵԿ-ում նախկինում 20-13 տարի աշխատած պաշտոնյան իրավունք ունի՞ նոր մտածելակերպով լծվի այս գործին: Ես կարծում եմ, որ ունի: Հարցն այն է, թե ինչ խնդիրներ են դրված ՊԵԿ-ի առջեւ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, ինչպես վստահեցրեց Անանյանը, եւս վերապահումներ է ունեցել Անանյանի առաջարկած կադրերի վերաբերյալ. «Մենք զրուցել ենք այդ մասին եւ եկել ենք այսպիսի պայմանավորվածության՝ եթե ՊԵԿ-ն իր առջև դրված խնդիրներն ամբողջ ծավալով իրականացնում է, ապա կադրային նշանակումները ճիշտ էին: Եթե չի իրականացնում, մենք պետք է հետեւություններ անենք: Եվ այդ պարագայում ես իմ նշանակումներով հանդերձ ՊԵԿ-ում որեւէ անելիք չեմ ունենալու: Այո, հրաժարական կտամ»:

Պարոն Անանյանն արդարացնող օրինակ բերեց. «Տեսեք, Արա Գաբրիելյանի (ՊԵԿ փոխնախագահ) մասին խոսում են, որ ինքն Ամերիկայում ինչ-որ դատական կամ չգիտեմ…Կոնկրետ ինձ, դա այնքան էլ չի հետաքրքրում, որովհետեւ պետք է գնահատենք՝ ՀՀ օրենսդրությամբ ինքը հանդիսանո՞ւմ է դատապարտված կամ մեղադրյալ: Չունի: Եվ հետո ինչ հանգամանքներով է եղել, որ օրենքով սահմանված կարգով ԱՄՆ-ում ասել են՝ գնա ձեր երկիր, չեն դատապարտել: Մնացածը հուզական դաշտից է, ասենք՝ այդ GPS սարքն օգտագործե՞լ է, թե՝ ոչ: Առաջին անգամ օգտագործել է այդ սարքը ինչ-որ մեքենայի հետագիծը պարզելու համար: Մեքենան վարող անձը հանդիսացել է իր հետաքրքրությունների առարկան»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031