Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիրը» պետք է ծանրութեթեւ անի. մենք կողմ ենք միասնական ցուցակին». Րաֆֆի Հովհաննիսյան

Հուլիս 13,2018 14:18

«Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է նոր կառավարության գործունեությունը եւ սատարում նրան: «Հույս ունենք, որ սպասվելիք արտահերթ խորհրդարանական  ընտրություններով 25 տարում առաջին անգամ մեր ժողովուրդը կունենա վստահելի կառավարություն»,-«Հայացք» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա կարծում է, որ ժողովրդական հեղափոխության արդյունքները քաղաքականապես արձանագրելու համար պետք է մեկ միասնական ցուցակով հանդես գալ ընտրություններում:

«Քաղաքացիական պայմանագիրը» պետք է ծանրութեթեւ անի՝ եթե ուզում են կուսակցականացված մոտեցում, մենք կողմ ենք մեր կուսակցական դրոշները վայր դնելուն եւ միասնական ցուցակով մասնակցելուն: Կարծում եմ՝ դա անհրաժեշտ է, մենք կողջունենք դա: Եթե ոչ, կորոշենք՝ առանձի՞ն մասնակցել, թե՞ այլ ուժերի հետ»,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ   չհստակեցրեց՝ ինքը կլինի՞ պատգամավորի թեկնածու, թե՞ ոչ:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է «ՕՐՕ» դաշինքը նորից կազմավորվի, եթե Փաշինյանի հետ դաշինք չկազմեն: Հովհաննիսյանը պատասխանեց. «Այդ դաշինքը նախընտրական էր, որը թիրախավորվեց նախորդ իշխանության կողմից: Չեմ կարծում, որ այդ դաշինքը այլեւս գոյություն ունի»:

ՀԱԿ-ի եւ «Ծառուկյան» դաշինքի հետ ընտրություններին մասնակցելու հնարավորության շուրջ էլ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Մենք զորակցել ենք ընդդիմության բոլոր թեկնածուներին վերջին տասնամյակում: Ով պատրաստ է մեծ դաշինքով պայքարել, մենք կսատարենք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031