Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աղասի Ենոքյան. «Իշխանությունները ռեյտինգ են հավաքում»

Հուլիս 13,2018 14:15

«Ասում էին, թե նոր իշխանությունների ռեյտինգը կընկնի, բայց ոչ, ավելի ու ավելի է բարձրանում: Ընտրությունները հետաձգելը աշխատում է նոր իշխանության օգտին»,- «Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեսակետ հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Անդրադառնալով ԱԱԾ-ի գործողություններին եւ բացահայտումներին, քաղաքագետն ասաց, որ իր կարծիքով` նոր կառավարությունն ընտրությունների շեմին լուծում է կրիմինալ ուժերին ֆինանսներից զրկելու հարցը, որպեսզի այդ գումարներն առաջիկա ընտրություններում չօգտագործվեն. «Ամեն ինչ արվում է, որ ձայներ չգնեն, հանձնաժողովի անդամներ չգնեն: Բացի այդ, սա ցույց է տալիս ժողովրդի անտիկրիմինալ դեմքը, որը ժողովրդին դուր է գալիս: Իշխանությունները սրանով ռեյտինգ են հավաքում»:

Քաղաքագետը կարծում է, որ առաջիկայում տնտեսական բարեփոխումներ էլ կլինեն. «Ասվել է, որ մոնոպոլիաները կջարդեն, կգնան օլիգարխիկ համակարգի կազմաքանդման: Չեն հասցնում»:

Աղասի Ենոքյանն անդրադարձավ նաեւ սահմանային լարվածությանը եւ զորքի կուտակումներին: Համաձայն է`լարվածությունն էլ, կուտակումներն էլ հսկայական են: «Մինչեւ 2016 թվականը բավական հանգիստ էին վերաբերվում կյանքին, թվում էր, թե Ադրբեջանը պատերազմ չի սկսի: Բայց տեսանք հակառակը: Տեսնում ենք, որ Ադրբեջանը դիվանագիտական ասպարեզում հարցեր լուծել չի կարողանում եւ պետք է ուժի կիրառման մեթոդը փորձի: Որեւէ երաշխիք չկա, որ դրանով կլուծի իր խնդիրները, բայց ամեն դեպքում իրենք մերժում են դիվանագիտական ճանապարհը եւ փորձում են հարցը լուծել ուժի սպառնալիքի միջոցով»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031