Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայաստանում ամեն բան կախված է քաղաքացիների կամքից». Արարատ Միրզոյան

Հուլիս 13,2018 14:11

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հարցին, որ «Ընտրական օրենսգրքի» նախագծի շուրջ կան հարցեր, որ կոնսենսուսի չեն գալիս, քաղաքական ուժերը՝ պատասխանեց. «Ես լավատես եմ»:

Միրզոյանն ասաց, որ կփորձեն համաձայնության գալ, կամ, արձանագրել, որ հաջորդ ընտրությունները այլ մոտեցումներով պետք է անեն:

Ռեյտինգային ընտրակարգի հետ կապված փոխվարչապետն ասաց. «Ոչ մի բան էլ քարին գրված չէ, ի վերջո պետք է գնալ այնպիսի լուծումների, որից լավագույնը կկարողանա շահել ՀՀ քաղաքացին»: Նա ասաց, որ հաշվի են առնելու ոչ միայն ԱԺ ուժերի, այլեւ բոլորի կարծիքները. «Իմ համար շատ էական է, որ լինի լայն համաձայնություն եւ լավ նախագիծ, ով կլինի դրա հեղինակը, իրականում կարեւոր չի»:

Իոաննիսյաննն ասել էր, որ իրենց հանձնաժողովը մասնագիտական է: Միրզոյանն ասաց, որ կառավարության հանձնաժողովին մասնագիտական ինքը չի անվանի, ամեն դեպքում, անվանման մեջ էլ մասնագիտական բառը չկա. «Կառավարությունը քաղաքական մարմին է, չի կարելի ասել մասնագիտական հանձնաժողով եւ քաղաքական, սահմանազատում պետք չէ»:

Հարցին՝ ՀՀԿ-ն արտահերթ կուզենա՞ անցկացնել, որովհետեւ իրենց քվեարկությունից է կախված՝ կլինի՞, թե՞ չի լինի՝ Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Հայաստանում ամեն բան կախված է քաղաքացիների կամքից: Միշտ եւ ամեն ինչում վերջնական որոշումը կայացնում է Հայաստանի ժողովուրդը: Ենթադրել կարելի է, որ ընտրությունը տեղի է ունենալու այն ժամկետում, որը նշված է կառավարության ծրագրում եւ որը հավանության է արժանացել խորհրդարանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031