Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի ուղերձներն Արեւմուտքին՝ ըստ Աղասի Ենոքյանի

Հուլիս 13,2018 13:51

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի կարծիքով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել կատարած այցի ժամանակ երկու կարեւորագույն ուղերձ կարողացավ տեղ հասցնել։ Այս մասին այսօր «Հենարան» ակումբում ասաց քաղաքագետը: «Առաջին ուղերձն այն էր, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում Արեւմուտքը ունի կարեւորագույն դեր։ Մինչեւ հիմա մենք տեսնում էինք, որ միակողմանի`պրոռուսական քաղաքականություն է վարվում, իսկ հիմա խոսվեց այն մասին, որ Արեւմուտքը նույնպես իր դերն ունի»,- ասաց Աղասի Ենոքյանը:

Երկրորդ ուղերձն էլ, ըստ քաղաքագետի, այն էր, որ Արեւմուտքի համար կարեւորվեց Հայաստանի դերը,  որպես ժողովրդավարական երկիր: Այս ուղերձում, քաղաքագետը գլխավոր հարցը համարում է այն, որ Արեւմուտքը պետք է աջակցի ժողովրդավարական երկրին, ի հակադրություն Ադրբեջանի, որը տոտալիտար երկիր է:

Առհասարակ, բանախոսի կարծիքով, Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցը Հայաստանի համար բավականին էական նշանակություն ունեցավ: Նա վստահ է, բրյուսելյան հանդիպումներից հետո Արեւմուտքում Հայաստանի դերն ու նշանակությունը բարձրացել է: Արեւմուտքում, իր կարծիքով, Նիկոլ Փաշինյանով բավական հետաքրքրված են:

Իսկ Նիկոլ Փաշինյանի բարձր լեգիտիմությունը, Աղասի Ենոքյանի կարծիքով, նրան նաեւ ոչ պոպուլյար քայլեր անելու հնարավորություն է տալիս:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031