Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն է համարվում Նիկոլ Փաշինյանի քաղաքական այսպես ասած գլխավոր կամ միակ մրցակիցը, որը սպասում է իր ժամին. «Ժամանակ»

Հուլիս 13,2018 12:59

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ն կայացրել է քաղաքական որոշում և կմասնակցի Երևանի ավագանու արտահերթ ընտրությանը, որը տեղի կունենա, եթե հուլիսի 16-ին Երևանի գործող ավագանին չընտրի նոր քաղաքապետ: Իհարկե ժամկետների հարցում որոշումը կախված է լինելու կառավարությունից, սակայն արտահերթը այդ դեպքում ամեն պարագայում կդառնա անխուսափելի: Միաժամանակ, կառավարությունից, իսկ ավելի շուտ Նիկոլ Փաշինյանից է կախված, թե ինչ կլինի Երևանի քաղաքապետարանում՝ ՀՀԿ ավագանու հետ համապատասխան աշխատանք այդուհանդերձ կկատարվի՞ քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունից խուսափելու համար, թե՞ Նիկոլ Փաշինյանը որևէ նշանակություն չի տա այդ հարցին և կթողնի իրադարձությունները զարգանան իրենց ընթացքով, իսկ կառավարությունը կսահմանի արդեն արտահերթ ընտրության իր համար հարմար ժամկետ, ընդհուպ այն, որ դրանք կարող են տեղի ունենալ խորհրդարանի ընտրության հետ զուգահեռ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար այդ տարբերակը անշուշտ այնքան էլ շահեկան չէ, մեղմ ասած, ու թերևս որևէ այլ կուսակցության համար: Սակայն ԲՀԿ հանգամանքը առանձնահատուկ է, հաշվի առնելով այն, որ ներկայիս իրավիճակում, ներկայիս ստատուս-քվոյի և դասավորության պայմաններում ԲՀԿ-ն է համարվում Նիկոլ Փաշինյանի քաղաքական այսպես ասած գլխավոր կամ միակ մրցակիցը, որը սպասում է իր ժամին: Այս տեսանկյունից, քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունը «Բարգավաճ Հայաստան»-ի համար հավասարազոր է այդ «ժամին», եթե տեղի է ունենում խորհրդարանի ընտրությունից առաջ: Համենայնդեպս, ԲՀԿ-ն այդպես է դիտարկում այդ հնարավորությունը: Մյուս կողմից, սակայն, խնդիրը թերևս հաղթանակը չէ, հազիվ թե «Բարգավաճ Հայաստան»-ն ակնկալի հաղթանակ Երևանի ավագանու արտահերթ ընտրությանը:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031