Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին եւ Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայանները խոշոր չափի հարկեր են թաքցրել

Հուլիս 13,2018 12:40

Պետական եկամուտների կոմիտեի՝ մի շարք գազալցակայաններում հայտնաբերած խախտումների, մասնավորապես՝ խոշոր ծավալի հարկեր թաքցնելու մասին հայտնաբերած դեպքերի վերաբերյալ այսօր Aravot.am-ը հետաքրքրվեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից, թե ում են պատկանում այդ գազալցակայանները, արդյոք այդ գազալցակայանները պատկանում են ներկա եւ նախկին պաշտոնյաներին: Դավիթ Անանյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ դրանց ցուցակը պատրաստել էր, սակայն մոռացել է բերել այսօրվա ասուլիսին: «Գազպրոմ-Արմենիան» այս առնչությամբ տարածել էր պարզաբանում:

Այնուամենայնիվ, Անանյանը մի քանիսի անունները հիշեց, օրինակ՝ հարկեր են թաքցրել ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին, ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայանները: Անանյանի խոսքերով՝ ամենաքիչ հարկ թաքցնողը եղել է Մհեր Սեդրակյանը՝ 15 մլն դրամ:

Մեր ճշտող հարցին՝ արդյոք նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանները կա՞ն այդ ցանկում, Անանյանը պատասխանեց. «Հովիկ Աբրահամյանինը չկար, Գագիկ Ծառուկյանինը կար»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031