Լրահոս
Օրվա լրահոսը

Արագաչափ սարքերի եւ տեսախցիկների գործունեությունը դադարեցնելուց հետո Երեւանում երթեւեկությունը դարձել է անկանխատեսելի, շատ դեպքերում աղաղակող խախտումներով. «Ժողովուրդ»

Հուլիս 13,2018 12:29

Ինչպես հայտնի է, մայիսի 23-ից հանրապետության որոշ փողոցներում արագաչափ սարքերը հանվել են։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ տեսախցիկներն ու արագաչափերը հանելուց հետո որոշ վարորդներ օգտվում են առիթից եւ ավելի մեծ ինտենսիվությամբ խախտումներ անում։ Ավելին՝ այս ամենի արդյունքում հանրապետությունում ճանապարհատրանսպորտային պատահարների, հետեւաբար, դրա հետեւանքով զոհերի եւ վիրավորների թիվն է ավելացել։ Անգամ հայաստանյան հիվանդանոցներն են լցվել ավտովթարների հետեւանքով վնասվածք, վիրավորում ստացած անձանցով։

«Ժողովուրդ»  օրաթերթին  հայտնի դարձավ, որ հանվել են Արմենիա հեռուստաընկերության դիմացի ճանապարհահատվածում, Արտաշիսյան, Սարալանջի, Տիգրան Պետրոսյան, Ռուբինյանց փողոցներում տեղադրված արագաչափերը։ Ավելին՝ Վանաձոր քաղաքում տեղադրված եւս երկու արագաչափ սարք հանվել է, Գորիսում նույնպես։ Արդյունքում, ըստ դժգոհող վարորդների՝ վթարային իրավիճակներն էլ ավելի են շատացել, մինչդեռ այս շրջանում պետք է թեթեւ երթեւեկություն լիներ՝ հաշվի առնելով նաեւ այն, որ կրթական հաստատություններում արձակուրդ է։

Նշենք, որ ՀՀ ոստիկանությունը պարբերաբար հանդես է գալիս հայտարարությամբ՝ վարորդներին կոչ անելով պահպանել երթեւեկության կանոնները, հիշեցնելով, որ իրենք ունեն խախտումները կանխելու ռեպրեսիվ մեթոդներ եւ կարող են դրան հասնել երթեւեկության կուլտուրան բարձրացնելու համար։

«Ժողովուրդ» օրաթերթը ավելի քան մեկ ամիս է՝ չի դադարում դժգոհություններ ստանալ օրինապահ վարորդներից։ Նրանց պատմելով՝ արագաչափ սարքերի եւ տեսախցիկների գործունեությունը դադարեցնելուց հետո Երեւանում երթեւեկությունը դարձել է անկանխատեսելի, շատ դեպքերում աղաղակող խախտումներով։ Վարորդների մեծ մասը, տեղյակ լինելով, որ որոշ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը հանվել են, վստահ լինելով որ իրենք արագությունը գերազանցելու համար չեն տուգանվի, մեքենաները վարում են ուզածի նման՝ հոծ գիծը խախտելով, անկանոն, խառը։ Բայց արագաչափ սարքերն ու տեսախցիկները մշտապես զգոնացրել են վարորդին։

Մյուս կողմից վերջին մեկուկես ամսվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ նախորդ տարվա հետ համեմատած ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը ավելացել է, նաեւ զոհերի թիվն է աճել։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031