Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ն պետք է ուղերձ հղի Ադրբեջանին, որ ԼՂ հիմնահարցում ուժի կիրառումն անթույլատրելի է. Փաշինյանը զրուցել է Euronews-ի հետ

Հուլիս 13,2018 12:23

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ՆԱՏՕ-ին հստակ ուղերձ փոխանցել հարևան Ադրբեջանին առ այն, որ միջազգային հանրությունը չի ընդունի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ուժով լուծելու ոչ մի փորձ: Փաշինյանի հարցազրույցը Euronews-ին ներկայացնում ենք ստորև.

-Պարոն Փաշինյան, շնորհակալություն ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Euronews-ի հետ զրուցելու համար: Առաջին և գլխավոր հարցը. ի՞նչ ծրագրեր ունի Հայաստանի կառավարությունը ՆԱՏՕ-ի հետ և ի՞նչ շահեր դուք ունեք ՆԱՏՕ-ի հետ:

-Դուք գիտեք, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի գործընկեր երկիր է: Մենք մասնակցում ենք ՆԱՏՕ-ի երկու առաքելությունների՝ մեկը Կոսովոյում, մյուսը՝ Աֆղանստանում: Դա մեզ հնարավորություն է տալիս մասնակցելու միջազգային անվտանգության ապահովմանը: Բայց մենք նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ ենք և ընդհանուր առմամբ մենք Հայաստանը տեսնում ենք այս կազմակերպության և նրա անվտանգության համակարգի մեջ:

-Հայաստանը շարունակելու՞ է մնալ Ռուսաստանի հավատարիմ դաշնակիցը, թե՞ դուք Ռուսաստանից հեռանալու եք դեպի ՆԱՏՕ:

-Մենք կմնանք Ռուսաստանի մոտ դաշնակիցը և հույս ունենք զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց նաև ՆԱՏՕ- հետ, արևմտյան երկրների, Եվրոպական միության և Միացյալ Նահանգների հետ: Այդպիսով, Հայաստանը պատրաստվում է շրջադարձ կատարել իր արտաքին քաղաքականության մեջ:

-Կարծում եք, որ ՆԱՏՕ-ն կկարողանա՞ օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:

-Այս հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Ցավոք, վարչապետ դառնալու առաջին օրվանից ես տեսնում եմ, որ Ադրբեջանն ուժեղացնում է թշնամանքը Հայաստանի նկատմամբ: Ես շնորհակալ եմ, որ այժմ մենք տեսնում ենք՝ իրավիճակը փոխվում է, քանի որ ագրեսիվ քաղաքականությունը միայն Հայաստանի դեմ չէ. ես կարծում եմ, որ այն նաև ժողովրդավարության դեմ է, քանի որ այժմ Հայաստանն իսկապես ժողովրդավար երկիր է:

Եվ ես կարծում եմ, որ Ադրբեջանը վախենում է, որ իր սեփական ժողովուրդն էլ կարող է ոգեշնչվել հայաստանյան գործընթացներից և Ադրբեջանում սկսել ժողովրդավարական փոփոխություններ: Շատ օգտակար կլիներ, եթե ՆԱՏՕ-ն կոշտ ուղերձ հղեր Ադրբեջանին առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժով լուծելու ցանկացած փորձ կհանդիպի միջազգային հանրության կոշտ արձագանքին:

-Ես հայերից լսել եմ Հայաստանում վերին մակարդակի կոռուպցիաների մասին, և մենք էլ դա դրսից տեսնում ենք: Ի՞նչ կլինի, եթե բոլոր կոռումպացված պաշտոնյաները հայտնվեն բանտում:

-Մեզ համար շատ կարևոր է պայքարել կոռուպցիայի դեմ, բայց շատ կարևոր է դա անել խստագույնս օրենքի սահմաններում՝ հարգելով մարդու իրավունքները: Ես եղել եմ քաղբանտարկյալ Հայաստանում, և ինձ համար մեծ ստորացում կլիներ, եթե Հայաստանն ունենար նոր քաղբանտարկյալներ:

Ինչպե՞ս եք շարունակելու Ձեր բարեփոխումները:

Մենք կարողացել ենք կատարել խոշոր տնտեսական փոփոխություններ: Մենք կարողացել ենք ստեղծել հավասար պայմաններ տնտեսության մեջ բոլոր խաղացողների համար: Մենք հույս ունենք Հայաստանի տնտեսությունն ավելի գրավիչ դարձնել օտարերկրյա ներդրողների համար: Մենք Հայաստանում կկառուցենք ավելի ամուր ժողովրդավարություն, որպեսզի օգնենք կամ չխանգարենք մեր միջազգային գործընկերներին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031