ՀՀԿ-ին առնչվող անձանց կատարած չարաշահումների, արտահերթ խորհրդարանական ընտրությունների եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանի հետ։
– ՀՀԿ-ի ո՞ր սխալները բերեցին նրան, որ համաժողովրդական շարժում տեղի ունեցավ։
– Ես չեմ կարծում, որ երբեւիցե ՀՀԿ-ն որեւէ սխալ է կատարել։
– Այսինքն՝ սխալներ չկայի՞ն։
– Իհարկե, սխալներ չկային, որովհետեւ որպես կուսակցություն մենք մեր գործելակերպը կարողացել ենք ներկայացնել հասարակությանը տեղի եւ ժամանակի մեջ։
– Եթե չկային սխալներ, ինչո՞ւ այդքան մարդ դուրս եկավ փողոց։
– Իսկ ով ասաց, որ որեւէ քաղաքական ուժ պետք է անընդհատ իշխանության մեջ լինի։ Այդպես չի աշխարհում դրված եւ այդպես չի, որ անպայման որեւէ քաղաքական ուժ մեծ սխալներ է կատարում եւ զրկվում է իշխանությունից։ Նայած, թե ժողովուրդն ինչպիսի մտածողություն ունի։ Մենք հաճախ մտածում ենք, որ ճիշտ երանգներով ենք առաջ շարժվում, բայց ժողովուրդն էլ իր նպատակներն ունի։
– Ըստ Ձեզ՝ եթե Սերժ Սարգսյանը չլիներ ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն, այլ ՀՀԿ-ից այլ անձ լիներ, մարդիկ կփորձեի՞ն ընդվզել։
– Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանն ինքն արդեն որպես պատմական կերպար պատրաստ է պատմության ընթացքում գոյատեւելու եւ մեր ամբողջ հանրապետության առաջ գնացած տիրույթում իր դերն ու նշանակությունն ունենալու է:
Զրուցեց Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում