Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյանը չի պահանջելու, որ Տիգրան Առաքելյանը ենթարկվի պատասխանատվության. «Հայկական ժամանակ»

Հուլիս 13,2018 11:11

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ, ՀՀԿ– ական Հովհաննես Մանուկյանը, որի անունը կապվում է հայտնի սեքս- սկանդալի հետ, առաջին անգամ խոսել է։

Այս սկանդալից երեք տարի է անցել, սակայն ՀՀ Ազգային անվտանգությունն այս գործը օրեր առաջ է ուղարկել դատարան։ Գործով որպես մեղադրյալ է անցնում ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանն ու իր գործընկեր Հայկ Սարգսյանը։ Նրանք նախաքննության սկզբում կալանավորվեցին, ապա մեկ տարի անց ազատ արձակվեցին, այժմ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ Տիգրան Առաքելյանը Հովհաննես Սահակյանից շորթմամբ առանձնապես խոշոր չափերով գումար ստանալու նպատակով Հայկ Սարգսյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2015թ. հունիս-հուլիսին համացանցային կապի միջոցների օգտագործմամբ, առանց Հովհաննես Սահակյանի համաձայնության, ապօրինաբար հավաքել եւ պահել են վերջինիս վերաբերյալ՝ անձնական գաղտնիք համարվող արատավորող տեղեկություններ։ Այնուհետեւ այդ տեղեկությունները հրապարակելու սպառնանքով Հովհաննես Սահակյանից պահանջել են իրենց տալ 100 հազար դոլար, որի չափը, հետագայում սակարկվել է, սակայն Հովհաննես Սահակյանը պահանջված գումարը չի տվել։

Հովհաննես Սահակյանը երեկ համաձայնեց պատասխանել սույն գործի հետ կապված մեր մի քանի հարցերին։

– Դուք տեղյա՞կ եք, թե այդ տեսագրությունները կամ այլ ապացույցներ   ի՞նչ   միջոցներով   են հայտնվել իրենց ձեռքում։

– Հիմա դատարանում է գործը, դատարանը կորոշի հետագա ընթացքը։ Երեք տարի առաջ է եղել, եւ իմ անցյալում է ու հիշողությունների մեջ, չէի էլ հիշում եւ չեմ էլ հիշում։ Նույնիսկ իրենց հետ կապված էլ ինձ համար անցած է, մեկ տարին բավարար   է, որպեսզի   հետագայում նման  որեւէ արարք չկատարեն, ինձ համար դա բավարար է։

– Այսինքն՝ չեք պահանջելու որպեսզի նրանք պատասխանատվության ենթարկվե՞ն։

– Իհարկե, որովհետեւ նոր իրողություն է, թող իրենք էլ իրենց կյանքը ճիշտ կազմակերպեն եւ հետագայում նման որեւէ բան չանեն։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031