Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչել

Հուլիս 13,2018 10:57

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը տեղեկացնում է. «Այսօր առավոտյան հայտնի նախաձեռնության անդամները կրկին փորձեցին խաթարել համայն հայության հոգևոր կենտրոնի անդորրն ու աղոթական միջավայրը` իմաստավորելով իրենց ներկայությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների հասցեին վիրավորական արտահայտություններով և սադրիչ գործողություններով»:

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունը տարածել է տեսանյութ կատարվածի մասին: Ըստ այդմ՝ ելույթ է ունեցել պատմաբան, Լիբանանի Խմբագիրների արհմիության եւ Լիբանանի Լրագրողների միության անդամ Գևորգ Յազչյանը (լուսանկարում), որը մասնավորապես հայտարարել է, թե Ստալինյան բռնատիրության պոչն է տիրում Մայր Աթոռում: Հնչել են նաեւ կոչեր. «Գարեգին, հեռացիր: Մեզ պետք չէ բիզնեսմեն կաթողիկոս»:

Տեղի է ունեցել նաեւ բախում, որին միջամտել են ոստիկանները:

https://www.facebook.com/Nor.Hayrapet/videos/2141826436059043/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031