Այսօր Aravot.am-ի հարցին՝ ի՞նչն էր պատճառը, որ վարչապետի կինը երեկ ամուսնու հետ Բրյուսել պաշտոնական այցին չի մեկնել, Աննա Հակոբյանը պատասխանել է.«Բոլոր այցերին իմ մասնակցությունը՝ մեկնել-չմեկնելը, որոշում է արարողակարգը: Ենթադրում եմ, ինչ-ինչ պատճառներով ճիշտ չեն գտել իմ մեկնելը»: Մեր թղթակցի դիտարկմանը՝ այլ պետությունների ղեկավարներն իրենց տիկնանց հետ էին, Աննա Հակոբյանը պատասխանել է.« Գիտեմ, տեսել եմ, բայց այդ հարցն ինձ չէ ուղղված»:
Արդյունքում, Բրյուսելում տարբեր երկրների ղեկավարներ իրենց տիկնանց հետ էին, իսկ մեր երկրի վարչապետը` մենակ: Արարողակարգը այդպես էր որոշել:
Սակայն նույն արարողակարգը մեկ ամիս առաջ ճիշտ հակառակ որոշումն էր կայացրել, երբ տարբեր երկրների ղեկավարներ հիմնականում միայնակ էին մեկնել Մոսկվա` «ֆուտբոլ դիտելու», մեր վարչապետը այդ «մալչիշնիկին» մասնակցում էր տիկնոջ հետ:
Կարծրատիպեր կոտրելը լավ բան է, բայց, թերեւս, ոչ միջպետական հարթություններում, այն էլ` արարողակարգային:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
այս մէկը իրոք բացառիկ էր… խնդալէն, գրեթէ աթոռէս վար ինկայ…