Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյան. «Ես ինձ զգացի կին, որից զգուշավորություն են զգում կառավարության շատ անդամներ»

Հուլիս 13,2018 00:05

Այսօր «Բյուրական» արվեստի ակադեմիայում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ներկայացրեց իր հիմնադրած եւ նորաստեղծ «Իմ քայլը» հիմնադրամը: Այն աջակցություն է տրամադրելու սոցիալական ապահովության, առողջապահության եւ կրթության ոլորտին:

Աննա Հակոբյանը վստահեցրեց՝ հիմնադրամը գործելու է 100% թափանցիկ, եւ «բլոքչեյն» տեխնիկական համակարգի միջոցով հանրությունը կարող է հետեւել հիմնադրամի ծրագրերի ֆինանսավորմանն ու  ծախսերին:

«Հիմնադրամը չի կապվելու իմ անձի հետ, եւ ամուսնուս պաշտոնավարման ավարտից հետո, ես այն սիրով կփոխանցեմ հաջորդ վարչապետի տիկնոջը»,-ասաց տիկին Հակոբյանը:

Աննա Հակոբյանի խոսքերով՝ «Արդեն 2 ամիս 4 օր եւ ՀՀ վարչապետի տիկինն եմ, եւ ուզում եմ պատմել, թե ինչ է դա նշանակում: Այն որ կանայք խիստ տարբերակված, եւ ցավոք, շատ հաճախ անարդար, վիրավորական վերաբերմունքի են արժանանում, գաղտնիք չէ: Բայց այն կարծատիպերը, որոնք ձեւավորվել են վարչապետի տիկնոջ շուրջ, իսկապես գերազանցում են իմ բոլոր պատկերացումները: Այս 2 ամսվա ընթացքում մարդիկ ինձ վերաբերվեցին որպես կնոջ, որը թաքուն կարող է ազդել ամուսնու քաղաքական որոշումների վրա: Մարդիկ ինձ վերաբերվեցին որպես կնոջ, որը կարող է ներքին կարգով միջնորդել, որպեսզի ծանոթները, ծանոթների ծանոթները, եւ նրանց ծանոթները աշխատանքի տեղավորվեն տարբեր նախարարություններում, կամ այս կամ այն դերասանը վերականգնվի որեւէ թատրոնում, կամ այս կամ այն անձը նշանակվի թատրոնի գեղարվեստական ղեկավար:  Ես ինձ զգացի կին, որից զգուշավորություն են զգում կառավարության շատ անդամներ»: Տիկին Հակոբյանը  հայտարարեց՝ որեւէ մեկն իրենից թող ակնկալիք չունենա.«Ես չունեմ սիրված  դերասաններ ու երգիչներ, չեմ պատրաստվում մարդկանց աշխատանքի տեղավորել: Էական չէ՝ ով որքան սուրճ է խմել ինձ հետ, այդ հանգամանքը նրա կյանքում ոչինչ չի փոխելու»:

Վարչապետի տիկինն ասաց, որ աշխարհում շատ կանայք, այդ թվում ղեկավարների կանայք, կարողացել են կարծրատիպեր կոտրել եւ կարողացել վաստակել իրենց հասարակությունների հարգանքը. «Ես հույս ունեմ, որ դա կհաջողվի նաեւ մեզ: Ես ամեն ինչ կանեմ շոշափելի արդյունքների հասնելու հանուն Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների, սփյուռքի մեր հայրենակիցների»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ուսեալ, զարգացած, կրթեալ, խելացի, արդիական, ինքնավստահ եւ համակրելի Տիկին մըն է, ըսելիք չկայ:

    Սակայն խնդիրը այն է թէ Հայաստանը գտնվում է մի մոլորակի վրայ, մինչ ինք ու իր ամուսինը՝ մի այլ մոլորակի վրայ:

    Այդ իւրաքանչիւր մոլորակն ել, մի տարբեր համաստեղութեան մէջ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031