Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սուպերմարկետներում թաքնված ՍՊԸ-ներին բացահայտելուց հետո փողոցային առեւտուրը ծաղկում է

Հուլիս 13,2018 15:30

Նոր կառավարության օրոք փողոցային առեւտուրը` մասնավորապես սննդի, նկատելի ավելացել է: Ոստիկաններն ու վարչական շրջանների աշխատակիցները չնկատելու են տալիս ամեն քայլափոխի միրգ ու բանջարեղեն վաճառողներին: Եթե նախկինում, հենց առեւտրականների վկայությամբ, «մինի» կաշառքների դիմաց ոստիկանները թույլատրում էին որոշ փողոցների որոշ հատվածներում սննդամթերք վաճառել, ապա ներկայումս այդ համագործակցությունը չկա, առեւտուրն էլ համատարած ծաղկում է: Սիթիներում եւ այլ սուպերմարկետներում թաքնված ՍՊԸ-ներին բացահայտելուց հետո այդ խանութներում միրգ-բանջարեղենի գները բարձրացել են, որից շահել են անհատները: Նրանց համար հարմար առիթ է ստեղծվել սեփական արտադրանքն անձամբ կամ վերավաճառողների միջոցով իրացնելու: Չի բացառվում, որ նոր կառավարությունը հենց այդ նկատառումներից ելնելով էլ աչք է փակում ու թողնում, որ առեւտուրը մի քիչ «շնչի», մարդիկ գումար աշխատեն: Սակայն հարցն այն է, որ նախ` փողոցային առեւտուրն արգելված է օրենքով, եւ երկրորդ` դրա անվտանգությունը որեւէ մարմին չի կարող երաշխավորել` հատկապես, որ օր օրի սննդամթերքի տեսականին ընդլայնվում է, եւ փողոցի փոշու ու կեղտի մեջ վաճառվում են նաեւ այնպիսի ուտելիքներ, որոնց լվանալու դեպքում էլ վտանգը չի անցնի:

Լուսանկարը` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031