…. Նկարահանումների ժամանակ, սակայն, պարզվեց, որ կինոխցիկը թերություն ունի, և այդ մասին տեղեկացվեց արտադրող ընկերությանը, որից գնվել էր տեխնիկան։ Ընկերության ներկայացուցիչը, հասկանալով խնդրի լրջությունը , շտապ արձագանքեց և առանց որևէ թղթաբանական քաշքշուկի, նույնիսկ մինչև թերություն ունեցող կինոխցիկի վերադարձման փաստաթղթերը պատրաստ կլինեն՝ ուղարկեց նոր կինոխցիկ, որը չորս օր հետո արդեն FedEx Արմենիայի գրասենյակում էր։
Մինչդեռ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը ցուցաբերեց անտարբեր դիրքորոշում և տարբեր պատճառաբանություններ բերելով ու ամենաանհեթեթ փաստաթղթեր պահանջելով կինոխցիկի հանձնումը գնորդին մինչ օրս ուշացնում է։
Այն դեպքում, ըստ պարոն Մովսեսյանի, երբ կարելի էր առաջին իսկ օրը լուծում տալ խնդրին և, ի դեպ , անհեթեթ փաստաթղթերի մասով ավելորդ անգամ չդառնալ ծիծաղի առարկա արտադրող ընկերության աչքում. «Այսինքն, ստացվում է, որ բյուրոկրատական մեքենան շարունակում է աշխատել»:
15 օր է նկարահանող խումբը պարապուրդի է մատնված և նկարահանումների գրաֆիկից շեղվել է։ Խախտվել են տարբեր օբյեկտներում նկարահանումներ իրականացնելու համար ձեռք բերված պայմանավորվածությունները և միայն ամենահրատապ նկարահանումների համար վարձակալվում է կինոխցիկ, որը ծախսատար է ընկերության համար՝ ֆիլմի առանց այդ էլ ֆինանսական սուղ բյուջեի պայմաններում։
«Ա1+» հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է և պրոդյուսերը ասաց, որ ստիպված է դիմել դատարան՝ ֆինանսական և բարոյական վնասների փոխհատուցում պահանջելու համար։
Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: