Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու տնտեսագիտականը նոր ղեկավար ունի․ նա կաթողիկոսի հրաժարականը պահանջողներից է

Հուլիս 12,2018 20:45

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել  տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, 36-ամյա Կարեն Պետրոսյանը։ Նա գյումրեցիներին նախ և առաջ հայտնի է որպես ակտիվիստ, որը 3 տարի առաջ պայքարում էր հոսանքի թանկացման դեմ,  թավշյա հեղափոխության օրերին ղեկավարում էր Շիրակի մարզում տեղի ունեցող ակցիաները, իսկ վերջին շրջանում «Նոր Հայաստան, Նոր հայրապետ» նախաձեռնության մեջ է,  պահանջում է կաթողիկոսի հրաժարականը։

Կարեն Պետրոսյանն ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը, եղել է ուսանողական խորհրդի նախագահը, իսկ 2003 թվականից աշխատել է բուհում՝ որպես դասախոս։  Նա վերջին մեկ տարին ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի ժամանակավոր պաշտոնակատարն էր։ Հիշեցնենք՝ մինչ Կարեն Պետրոսյանի նշանակումը բուհը ղեկավարում էր Սամսոն Դավոյանը, որը թոշակային տարիքում է։

Aravot.am-ի հետ զրույցում Կարեն Պետրոսյանն ասաց, որ մայր բուհի ղեկավարության կողմից ստացել է առաջարկ տնօրենի  պաշտոնակատար լինելու և նրանց վստահությունը կարևորելով՝ ընդունել է առաջարկը։

Մեր զրուցակիցը ներկայացրեց նաև այն հիմնական փոփոխությունները, որ ցանկանում է մտցնել բուհում ։

«Պետք է բարձրացնել ուսանողների մոտիվացիան դեպի ուսումն ու կրթությունը։ Պետք է  ստեղծել, ձևավորվել  ուսումնական այնպիսի միջավայր, որտեղ ամեն ուսանող ուզենա իր առավելագույն  հնավորությունների շրջանակում ինքնադրսևորվի և՛ որպես մարդ, և՛ որպես մասնագետ, և՛ որպես քաղաքացի՝ երկրին ու ազգին պիտանի։ Մյուսը դասախոսների մասնագիտական կարողությունների բարձրացումն է և մոտիվացիան,  ամեն դասախոս պետք է սիրո մթնոլորտում կարողանա բուհում դրսևորվել՝ որպես լավ մարդ, լավ մասնագետ և լավ ուսուցիչ։

Հաջորդը դա ընդհանուր կրթական համակարգին վերաբերող բոլոր հնարավոր՝ ուսանող-դասախոս, աշխատակազմ-ուսանող, աշխատակազմ-դասախոս հարաբերություններում առավելագույն արդունավետ համակարգի ներդրումն է, որը շատ կարևոր է բուհական համակարգում։ Եվ 4-րդ կարևորագույն խնդիրներից է ընդհանուր բուհական համակարգում մեր ներգրավվածության հարցը, այսինքն՝ մենք որպես  մասնաճյուղ, հաստատ կունենանք խնդիրներ, որոնք ամբողջ բուհական համակարգին են վերաբերում։ Եվ մեր կարողությունների չափով փորձելու ենք  նպաստել բուհական համակարգում մեր առաջարկներով, մեր մոտեցումներով։ Եվ 5-րդը միջազգային կրթական համակարգին ինտեգրվելն է, որն անհրաժեշտություն է այսօր և շատ կարևոր է աշխատաշուկայում ապահովել որակյալ և մրցունակ կադրեր»,-թվարկեց Կարեն Պետրոսյանը;

Մեր հարցին ՝շարունակելո՞ւ է արդյոք պահանջել կաթողիկոսի հրաժարականը, մեր զրուցակիցն ասաց․ «Այո՛, շարունակելու եմ, նախաձեռնությունն  ապաքաղաքական է, հստակ պահանջ ունի և իր նպատակը հայ եկեղեցու զորացումն ու հզորացումն է և առկա մարտահրավերներին դիմադրողականության բարձրացման տեսլականն է։  Սա ազատ ժամանակ իմ օրակարգում է, մեկը մյուսին չի խանգարում, տնօրենի պաշտոնակատարի գործառույթները որոշակի ժամանակի մեջ են, իսկ մնացած ազատ ժամանակն ամեն քաղաքացի ինքն է որոշում ինչ նախաձեռնության, ինչ գործունեության, ինչ հայացքների համար պայքարի»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    յօդուածը վերնագրին մէջ «տնտեսագիականը» բառին երրորդ «տ»ն պակասում է

    (թէեւ պակասութիւնները – եւ պակասաւորների… – պակասը չկայ, այս օրերին, ընդհանրապէս համայն երկրում… սակայն գոնէ այս վրիպակը կարելի է հեշտօրէն սրբագրել…)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031