Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրսի սաղ ընկերներիս ասում եմ՝ արա՛, հետ եկեք, Նիկոլի թիվն եկել ա, Նիկոլի դարն ենք մտել, եկեք, արա՛, ամեն ինչ լավ ա լինելու». Մկրտիչ Թադեւոսյան

Հուլիս 12,2018 19:13

Երկրապահ կամավորական միության անունը փոխելու հետ կապված ազատամարտիկները տարակարծություններ ունեն: Մի մասը գտնում է, որ այդ անունն արդեն պղծված է, պետք է փոխել, մյուս մասը վստահեցնում է, որ 1-2 հոգու ապօրինությունների պատճառով ԵԿՄ-ն չի կարող վարկաբեկվել:

Օրերս հրավիրած ասուլիսում ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանն ասաց, որ ԵԿՄ-ն բրենդ է, որը փոխել չի կարելի ու որպես փաստարկ՝ ասաց. « Դրեցին, էլի, ուրիշ անուններ դրել են, ադրբեջանցին վախենո՞ւմ է էդ անուններից: Ալիեւը վախենո՞ւմ է էդ անուններից: Ալիեւը վախենում է միայն երկրապահ անունից, եղա՞վ: Մեր թիվ մեկ թշնամին ադրբեջանցիներն են եւ վախենում են ԵԿՄ-ից»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Արաբո» հատուկ նշանակության ջոկատի հետախուզության հրամանատար Մկրտիչ Թադեւոսյանն ասաց. «Ի՞նչ կապ ունի անունը, իմ համար մեկ է, թե ինչ կլինի անունը: Տո այ ցավդ տանեմ, Ալիեւը ԵԿՄ-ի անունից չի վախենում, Ալիեւը ինձանից ա վախենում, իմ նման կռված տղերքից ա վախենում, ի՞նչ կապ ունի անունը երկրապահ: Յանի որ ասում են աշխարհազորային, Ալիեւը չի՞ վախենում: Որ ասում են աշխարհազորային, Ալիեւը մի ժամ ուշքը էթում, ընկնում ա գետին, սկոռիով են հետ բերում: Հետո երկրապահը, աշխարհազորայինները նույն տղե՞րքը չեն, Մանվելը բռնեց անջատեց, սարքեց երկրապահ, մեկ էլ աշխարհազորային, մայիսի 28-ին երկրապահն առանձին գնաց պառադի, մենք՝ առանձին, խի՞, ի՞նչ էր նշանակում էդ: Աշխարհազորայինն առանձին էր քայլում, երկրապահը՝ առանձին, նորմա՞լ էր: Էդ նշանակում է ոչ թե կառույցի անուն, այլ՝ մարդը»:

Ըստ Թադեւոսյանի` կարեւոր չէ, թե ԵԿՄ-ն ինչ անունով կկոչվի, կարեւորը՝ ղեկավարը «մարդ» լինի. «Ղեկավարը պիտի ղեկավար լինի, էսօր նույն Հայաստանի Հանրապետությունո՞ւմ չենք ապրում, 3 ամիս առաջ Սերժն էր ղեկավարը, ոչ մեկս անունը լսել չէինք ուզում, էսօր Նիկոլն ա՝ հպարտանում ենք: Ես էլ դրսի սաղ ընկերներիս ասում եմ՝ արա՛, հետ եկեք, Նիկոլի թիվն եկել ա, Նիկոլի դարն ենք մտել, եկեք, արա՛, ամեն ինչ լավ ա լինելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    « 3 ամիս առաջ Սերժն էր ղեկավարը, ոչ մեկս անունը լսել չէինք ուզում, էսօր Նիկոլն ա՝ հպարտանում ենք: »

    իսկ՝ էգո՞ւց…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031