«Մենք շարունակում ենք Վրաստանը նախապատրաստել ՆԱՏՕ-ի անդամակցությանը»,-նման հայտարարություն է արել Հյուսիսատլյանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Վրաստանի նախագահ Գեորգ Մարգվելաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«10 տարի է անցել Վրաստան-ՆԱՏՕ առաջին հանձնաժողովի նիստից: Այս ընթացքում մեր համագործակցությունը գնալով խորացել է: ՆԱՏՕ-ի հարաբերությունները Վրաստանի հետ բացառիկ են: Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենակարևոր գործընկերներից մեկն է»,- ասել է Սթոլթենբերգը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել Վրաստանին Աֆղանստանում ունեցած ներդրման համար և աջակցություն հայտնել այդ երկրի հյուսիսատլանտյան ձգտումներին:
«Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- ասել է գլխավոր քարտուղարը՝ առանց ժամկետներ հստակեցնելու:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ