Ադրբեջանը բարձր է գնահատում Եվրամիության կողմից ուժեղացված ջանքերը՝ ուղղված Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու միջազգայնորեն ընդունված սահմանների անձեռնմխելիությանը: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ըստ ԵՄ-Ադրբեջան գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթի Հոդված 1-ի՝ կողմերը հետագայում էլ կամրապնդեն հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի, ինչպես նաև միմյանց տարածքային ամբողջականության, պետությունների միջազգայնորեն ընդունված սահմանների անձեռնմխելիության, անկախության և ինքնիշխանանության վրա:
«Ադրբեջանի հանրապետությունը բարձր է գնահատում ԵՄ-ի կողմից ուժեղացված շարունակական ջանքերը՝ հանուն տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և և Ադրբեջանի միջազգայնորեն ընդունված սահմանների անձեռնմխելիության, ինչը արտացոլված է Գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթում»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Ճիշտ է,Ադրբեջանի հարևանները նրանից տարածքներ չեն ուզում,Եվրամիությունն էլ չի ուզում,բայց Արցախը ուզում է ինքնորոշվել,որը նույնպես ամրագրված է միջազգային պայմանագրերով….