Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը ցուցարար Տարոն Սիրադեղյանին կվճարի 60 000 դրամ

Հուլիս 12,2018 18:05

ՀՀ Վարչական դատարանի դատավոր Ս. Հովակիմյանի այսօրվա որոշմամբ՝ ՀՀ ոստիկանությունը ցուցարար Տարոն Սիրադեղյանին կվճարի 60 հազար դրամ: Տարոն Սիրադեղյանն ավելի վաղ  ՀՀ Ոստիկանությունից պատճառված վնասի փոխհատուցման պահանջով հայց էր ներկայացրել դատարանին: Նա դեռեւս 2014 թ. հունիսի 23-ին մասնակցել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վարչական շենքի մոտ կազմակերպված հավաքին և ենթարկվել վարչական ձերբակալման, իսկ  2017 թ.-ին Վերաքննիչ վարչական դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել ցույցի ընթացքում Տարոն Սիրադեղյանի նկատմամբ ոստիկանության գործողությունները և մերժել վերջինիս պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ Ոստիկանության հայցը:

Ցուցարարն էլ վարչական հայցով Ոստիկանությունից պահանջել է ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում հասցված ոչ գույքային վնասի փոխհատուցումը՝ 465.000 ՀՀ դրամի չափով:Դատարանը, սակայն, նրա հայցն այսօր մասնակի բավարարեց՝ 60 հազար դրամի չափով:

Տարոն Սիրադեղյանի շահերի պաշտպան, փաստաբան Տաթեւիկ Սիրադեղյանն Aravot.am-ին հայտնեց, որ վարչական դատարանի վճիռը բողոքարկելու  համար մեկ ամիս կա, եւ իրենք, ամենայն հավանականությամբ, կբողոքարկեն այն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031