Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդհուպ հասել են Դուբայ, այնտեղից են չաման ներկրում»․դժգոհում է Առափիի գյուղապետը

Հուլիս 12,2018 17:52

Շիրակի մարզի Առափի համայնքի ղեկավար Ալբերտ Այվազյանն Aravot.am-ին տված հարցազրույցում դժգոհեց, որ իրենց գյուղը կտավատ, չաման ու բանջարաբոստանային սերմեր արտադրելու մեծ ավանդույթ ունի։ Սակայն 3-4 տարի է՝ մի քանի արտոնյալների հնարավորություն է ընձեռվել մաքսատուրքերից խուսափելով՝ Հայաստանի Հանրապետություն ներկրել այս նույն արտադրանքը, և սա այն դեպքում, երբ տեղական արտադրանքը լցված է գյուղացու պահեստներում:

«Կան արտադրատեսակներ, որոնք մեր գյուղացիները կարող են արտադրել և հանրապետության ազգաբնակչության պահանջարկը բավարարել։ Կոնկրետ չաման ինչքա՞ն է պետք մեր երկրին, մենք կարող ենք արտադրել, կտավատ ինչքա՞ն է պետք, մենք կարող են արտադրել, բանջարաբոստանային սերմերի առանձին տեսականի ինչքա՞ն է պետք, մենք կարող ենք արտադրել։ Ինչո՞ւ են թույլատրում, որ ներկրեն, ներկրում են Վրաստանից, Ռուսաստանից, Պարսկաստանից, ընդհուպ հասել են Դուբայ, Դուբայից չաման են ներկրում, երբ մեր տեղական արտադրանքը լցված է մեր հանրապետությունում և մենք չենք կարողանում իրացնել»։

Իսկ թե ովքե՞ր են այդ արտոնյալները, կարդացեք «Առավոտ»-ի վաղվա տպագիր համարում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031