Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոնվերս բանկի» վրա ավազակային հարձակում կազմակերպած Պյոտր Ցիգանկովին Վրաստանն արտահանձնեց Հայաստանին

Հուլիս 12,2018 17:43

Հուլիսի 12-ին Վրաստանից Հայաստան էքստրադիցիայի ենթարկվեց հետախուզման մեջ գտնվող Պյոտր Ցիգանկովը: Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Վրաստանի ներքին գործերի նախարարության սերտ համագործակցության շնորհիվ նա հայտնաբերվել էր Վրաստանի տարածքում՝ 2017 թվականի դեկտեմբերի 17-ին:

Հիշեցնենք, որ Ցիգանկովը մի խումբ անձանց հետ կազմակերպել էր ավազակային հարձակում։

Անցած տարվա հոկտեմբերի 9-ին` ժամը 11-ն անց 5-ի սահմաններում, մի տղամարդ գործարք կատարելու պատրվակով մտել էր Երևանի Սայաթ-Նովայի փողոցում գործող «Կոնվերս բանկի» մասնաճյուղ ու թղթի վրա արված գրառումով սպառնացել կառավարչին՝ պահանջելով գումար: Ստանալով՝ 200 հազար դոլարին համարժեք գումար, նա հեռացել էր:

Հարուցվել էր քրեական գործ՝ ավազակային հարձակման հատկանիշներով: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեց հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը և ձեռնարկվեցին միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։  Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեպքի մյուս մասնակիցները հայտնաբերվեցին հոկտեմբերի 14-ի գիշերը:

Ցիգանկովի էքստրադիցիայով քրեական գործի վարույթը կամբողջանա:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031