Լրահոս
Օրվա լրահոսը

Տարիներ շարունակ IFC-ի չափանիշներին իրենց անվստահությունը հայտնող ակտիվիստները այժմ մեջբերում են IFC-ին. Lydian Armenia

Հուլիս 12,2018 16:07

Վարչապետին՝ Վայոց Ձոր կատարած այցի ընթացքում ներկայացվել է, թե ակտիվիստների՝ Համապատասխանության ապահովման պաշտպան խորհրդականի (ՀԱՊ) գրասենյակ հղած բողոքի արդյունքում ՀԱՊ-ը եզրակացրել է, թե Ամուլսարի ծրագրում պատշաճ չի գնահատված Ջերմուկ տուրիստական բրենդի վրա հնարավոր ազդեցությունը և Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) իբր հրաժարվել է Ամուլսարի ծրագրի ֆինանսավորումից՝ ՀԱՊ կողմից «բացահայտված բնապահպանական խնդիրների պատճառով»: Այս պնդումը իրականությանը չի համապատասխանում մի քանի կետով:

Նախ՝ միտումնավոր չի նշվել, որ ՀԱՊ հետաքննության արդյունքում իրականում հերքվել են բողոքի հեղինակների պնդումների մեծ մասը՝ Սևանի, Որոտանի, Ջերմուկի ջրերի աղտոտման և բողոքում ներկայացված մի շարք այլ պնդումներ: Զեկույցում ասվում է, որ այս բոլոր հարցերը պատշաճ գնահատվել են և համարժեք միջոցառումներ են նախատեսվել՝ IFC չափանիշներին համապատասխան:

Եվ ուրեմն եթե ակտիվիստները ներկայացնում են տուրիզմի վերաբերյալ եզրակացությունը (ինչը բնապահպանության հետ առնչություն չունի), ապա պետք է նաև Վարչապետին ներկայացնեին ՀԱՊ-ի եզրակացությունն առ այն, որ մակերևութային և ստորգետնյա ջրերի վրա ազդեցության ռիսկերը պատշաճ գնահատվել են և IFC չափանիշներին համապատասխան միջոցառումները նախագծվել են: Հետևաբար ջրերի աղտոտման վերաբերյալ պնդումները անտեղի են, եթե ակտիվիստները հավատում են ՀԱՊ եզրակացությանը և ոչ թե միայն այն հատվածին, որն իրենց է դուր գալիս:

IFC-ն երբեք չի հայտարարել Ամուլսարում բնապահպանական որևէ խնդրի պատճառով ծրագրից դուրս գալու մասին: Ավելին՝ IFC-ի պատասխանում, որն ի դեպ հրապարակային է, վերահաստատվում է, որ Ամուլսարի ծրագրի Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականը համապատասխանում է միջազգային լավագույն փորձին, սա համարելով մեծ ձեռքբերում Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում նոր չափանիշների ներդրման ուղղությամբ:

IFC-ն նաև տեղեկացնում է, որ դուրս է եկել Լիդիանի բաժնետերերի կազմից, որովհետև Լիդիանը «հաջողությամբ իրականացրել է հանքի շինարարության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավումը մասնավոր աղբյուրներից»: Այսինքն՝ պատճառները ֆինասական են: Ավելին IFC-ի հայտարարության մեջ ասվում է՝ «Մենք վստահ ենք, որ Ամուլսարի ծրագրի կայուն զարգացումը ունի Հայաստանում տնտեսական աճին նպաստելու ներուժ»:

Հատկանշական է, որ տարիներ շարունակ IFC-ի չափանիշներին իրենց անվստահությունը հայտնող ակտիվիստները այժմ մեջբերում են IFC-ին՝ կեղծ տեղեկություններ տարածելով: Եվ կամ IFC-ին կեղծ վկայակոչելով, ոչինչ չեն ասում Լիդիանի բաժնետեր հանդիսացող և բնապահպանական խիստ չափանիշներ պարտադրող ՎԶԵԲ-ի վերահսկողության մասին:

Հատկանշական է նաև, որ նրանք Վարչապետին հատվածական ներկայացնում են ՀԱՊ զեկույցը՝ միտումնավոր շրջանցելով ամենակարևոր՝ ջրային ռեսուրսների վրա ազդեցության բացակայության հատվածը:

Lydian Armenia-ի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031