Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյանը`«Մարտի 1»-ի համար Նիկոլ Փաշինյանի բարոյական պատասխանատվության մասին

Հուլիս 12,2018 15:58

«Մարտի 1»-ի հարցով խորհրդարանական նախկին հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը դատաիրավական համակարգի խնդիրն է համարում`ո՞ւմ կանչել հարցաքննության կամ ի՞նչ անել: Այս համատեքստում է նա դիտարկում նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ 2008-ին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին հարցաքննության հրավիրելը:

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս հարցերին, Սամվել Նիկոյանն ասաց`չգիտի`Ռոբերտ Քոչարյանը մտահոգվելու առիթ ունի՞, թե`ոչ: Ասում է`քննությունը ցույց կտա:

Իսկ Միքայել Հարությունյանի հարցաքննության մասով էլ ասում է`իր ղեկավարած հանձնաժողովի առջեւ բանակի մասնակցության հարցն այդ իրադարձություններին հետազոտելու խնդիր դրված չի եղել: Այդ հարցը առաջացել է հանձնաժողովի գործունեության ավարտից մեկ տարի անց:

Սամվել Նիկոյանը հիշեցրեց, իր ղեկավարած հանձնաժողովը գտնում էր, որ անհրաժեշտություն կա պարզելու`կա՞ որեւէ երկրում փորձագիտական խումբ կամ համապատասխան տեխնոլոգիա, որը կարող է «Չերյոմուխայի» օգտագործման նույնականացում իրականացնել. դա կտա ամենակարեւոր հարցի պատասխանը` ո՞ւմ գործողությունների հետեւանքով են զոհեր եղել. «Այսօր կարծես թե այդ հարցը երկրորդ պլան է մղվում, իսկ ես դա առաջնային եմ համարում`ճշտել, կոնկրետ ո՞ւմ գործողությունների հետեւանքով են եղել զոհերը»: Ինքը կարծում է, որ այժմ միգուցե հնարավոր է այդ նույնականացումն ապահովել, տասը տարի է անցել, տեխնիկան եւ գիտությունն էլ զարգացել են:

Այլ մանրամասները`տեսանյութում

Սամվել Նիկոյանն անդրադարձավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը այդ օրերի ցույցներին ու այն պնդումներին, որ նա պատասխանատվություն կրողներից մեկն է: Հիշեցրեց`իր ելույթում դիմել էր առաջին նախագահին՝ հարցադրում անելով՝ ինչո՞ւ նա չէր եկել Ազատության հրապարակ ու մարդկանց հանդարտվելու կոչեր չէր արել. «Իսկ ընդդիմության մյուս մասը կոչերով մարդկանց ասաց՝ մնացեք, ամրապնդեք ձեր դիրքերը: Արդյոք բարոյական պատասխանատվություն չեն կրում այդ մարդիկ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    միայն «բարոյակա՞ն» պատասխանատվություն…

    իսկ, Առաջին Նախագահի թեկուզ բարոյական եւ օրինական շա՜տ պատասխանատվութիւններ ունի, զորս երբեւիցէ չէ դիմագրաւած, սակայն Մարտ 01-ի կապակցութեամբ, գոնէ ունի այդ վերջին պահին իր տունը մնալու մեղմացուցիչ հանգամանքը. քանզի այդ օր տուն մնալը, ինքնին, ձեւ մըն էր ցուցարարներին հասկացնելու թէ ճգնաժամային պահը հասած է, այլեւս վտանգը ծայրագոյն է, օրուայ իշխանութիւնը պատրաստ է հեսա դիմելու զէնքի ուժին…

    մինչ Փաշինեանը, այդ օրը իսկ վերադառնալով ցուցարարներին գլուխը, այդտեղ իր ներկայութեամբ իսկ հակառակ մէսաժը տուաւ. դեռ չխօսելու համար հրահրումների մասին.

    դժուար չէ կռահելը թէ երկուքն ալ ծայրագոյն նախազգուշացումը ստացած էին, այդ օրը իսկ. ԼՏՊ-ն տեղի տուաւ, որ մարդ չմեռնի. Փաշինեանը՝ զառերը նետեց…

    երկու ամսի առաջ, տարբեր չէր նրա մօտեցումը. միայն թէ իշխանութիւնը նոյնը չէր. նոր Վարչապետի սկսած շարժման ընթացքին, երկար ատեն, ո՛չ ոք կարող էր ստոյգ կերպով հաստատել թէ չի կրկնուելու Մարտ 01-ը. սակայն, հակառակ իրեն իսկ պատահած նախադէպին իսկ, նա չվարանեցաւ անգամ մը եւս՝ խոցելի քաղաքացիների մարմնային ապահովութեան հետ խումար խաղալ. բայց այս անգաղ յաղթեց. պրավո…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031