Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը միաժամանակ 5 միլիոն ԱՄՆ դոլարի և 700 միլիոն ՀՀ դրամի պարտատոմս կտեղաբաշխի

Հուլիս 12,2018 15:19

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ  2018թ.-ի հուլիսի 12-ից հրապարակային առաջարկի միջոցով սկսում է տեղաբաշխել  5 միլիոն ԱՄՆ դոլարի և 700 միլիոն ՀՀ դրամի՝ տարեկան  համապատասխանաբար 5,25 % և  9.50 % եկամտաբերությամբ արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսեր։ ԱՄՆ դոլարով արժեթղթերի շրջանառության ժամկետը 36 ամիս է, իսկ ՀՀ դրամով՝ 24 ամիս: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը համապատասխանաբար կազմում է 100 ԱՄՆ դոլար և 100,000 ՀՀ դրամ։

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և  երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ»-ի կողմից:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները պետք է լրացնեն և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ներկայացնեն պարտատոմսերի ձեռքբերման հայտերը։

Պարտատոմսերի ձեռք բերման հայտ ֆիզիկական անձանց համար

Պարտատոմսերի ձեռք բերման հայտ իրավաբանական անձանց համար

Պարտատոմսերի Ծրագրային Ազդագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031