Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» գործով մեղադրյալ Եղնուկյանն առայժմ չի կարող տեսակցել վիրահատված մորը

Հուլիս 12,2018 14:49

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում գտնվող «Սասնա ծռեր» զինված խմբի գործով հերթական դատական նիստում այսօր մեղադրյալներից Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը դատարանին միջնորդեց Եղնուկյանի մասով դադարեցնել քրեական հետապնդումը եւ գործը կարճել:

Հիշեցնենք՝ Եղնուկյանի պաշտպանը գտնում է, որ նա անմեղ է, իսկ նախկինում քանիցս միջնորդել էր Եղնուկյանի մասով գործն առանձնացնել «ծռերի» քրեական գործից՝ պատճառաբանելով, որ մոտ 70 հատոր քրեական գործի նյութերից մի քանի թերթն է միայն վերաբերում Եղնուկյանին, սակայն մերժում էր ստացել:

Ապա Հայրապետյանը դատարանին հայտնեց, որ վիրահատվել է Կարո Եղնուկյանի մայրը, ուստի Եղնուկյանը կարիք ունի ԱՄՆ մեկնելու: Այս խնդրի առնչությամբ Արտուշ Գաբրիելյանը որոշեց, որ դատարանին պետք է ներկայացվեն նրա մոր հետ կապված բժշկական փաստաթղթերը, ինչից հետո դատարանը համապատասխան որոշում կկայացնի:

Ինչ վերաբերում է Եղնուկյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելուն, դատարանն այդ միջնորդությունը թողեց առանց քննության (քրեական գործում առկա բոլոր ապացույցները դեռ հետազոտված չեն):

Հիշեցնենք, սփյուռքահայ գործարար, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանը մեղադրվում է զինված խմբին օժանդակելու, մասնավորապես՝ ռադիոկապ ապահովելու համար:

Այնուհետեւ դատական նիստը հետաձգվեց, քանի որ մեղադրյալներից Հովհաննես Վարդանյանի համար շտապօգնություն կանչվեց. նա առողջական խնդիրներ ունի եւ ի վիճակի չեղավ նիստին ներկա գտնվել: Հիշեցնենք, որ այս վարույթի բոլոր մեղադրյալներն ազատված են կալանքից:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031