Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ունենք իրավունք իմանալու, թե ինչն է դրդել կառավարությանը կատարել այդ զարմանալի վերանշանակումը

Հուլիս 12,2018 13:47

Հայաստանում կան հազարավոր գիտնականներ և ժամանակակից տեխնոլոգիաների մասնագետներ։ Իրենց շարքում կան հայտնի և ոչ այդքան, կան հարգված և ոչ այդքան, կան լայն գիտելիքներով, իսկ կան և նեղ մասնագետներ։ Կան այնպիսիք, որ հայտնի են իրենց ազնվությամբ, կան՝ ով ոչ այդքան։

Այդ հազարավոր անձանցից մի զգալի մասը ունի ղեկավարման փորձ` եղել է լաբորատորիայի, գիտական թեմայի, ամբիոնի կամ այլ կառույցի ղեկավար։ Իր հերթին, նրանց զգալի մասը, երևի թե, համաձայն կլիներ թողնել (գոնե ժամանակավոր) գիտական աշխատանքը և զբաղվել Հայաստանի քանդված գիտության վերականգնմամբ։

Իհարկե, միշտ կա կասկած, որ կարող է մի բան չստացվել, ոչ ոք երաշխավորված չէ վրիպումներից։ Կարելի է միայն ենթադրել, թե ում մոտ ինչ և ինչպես կստացվեր։ Միգուցե ոմանց մասին կարելի է կասկածել, որ կարող էին գայթակղվել և ներքաշվել կոռուպցիայի մեջ։ Ոչ մեկի մասին հնարավոր չէր վստահաբար ասել, որ ամեն բան կստացվի։ Ամեն դեպքում կտրվեր ժամանակ – կաշխատեր՝ կտեսնեինք։

Բայց Հայաստանում հաստատ կար միայն մեկը, ում մասին չկար և չէր կարող լինել որևէ կասկած։ Եվ նրան բոլորովին պետք չէր տալ մի երկու ամիս, որ տեսնենք, թե ինչ կլինի։ Որովհետև տասը տարուց ավելի է մենք տեսնում ենք իր աշխատանքը։ Եվ այդ մեկը ԳՊԿ-ի անփոփոխ նախագահ Սամվել Հարությունյանն էր։

Տարիներ շարունակ «Բոյը» (Ս. Հարությունյանի մականունն է) մնում էր իր պաշտոնին և նպատակասլաց քանդում էր Հայաստանի գիտությունը։

Կան տարբեր կարծիքներ այն մասին, թե ինչու էր քանդում: Միգուցե ուղղակի մսխում էր գիտության փողերը: Միգուցե, լինելով «ընկերական տղա», փողը բաժանում էր հիմնականում սեփական ընկերներին: Միգուցե, իշխող կլանի պատվերով, միտումնավոր պակասեցնում էր մտածող մարդկանց քանակը Հայաստանում: Կամ, միգուցե, ուղղակի ի վիճակի չէր ճիշտ կառավարել․․․։

Բայց դա հիմա բոլորովին էական չէ։ Էականն այն է, որ «Բոյը» միակ մարդն էր Հայաստանում, որի գործելակերպի մասին չկար և չէր կարող լինել որևէ կասկած․․․․ Եվ 100%-ով վստահաբար պարզ էր, որ նա ՉՊԻՏԻ նորից նշանակվեր ԳՊԿ նախագահ։

Ուստի, երբ Սամվելի վերաբերյալ մեզ ասում են «կաշխատի՝ կտեսնենք», դա կարելի է ընկալել միայն որպես ծաղրանք։

Մենք տասը տարուց ավելի է տեսնում ենք՝ ․․․ հնարած փորձաքննությունների արդյունքներ, ․․․ իրար մեջ (որպես ղեկավար ) բաժանած ասպիրանտական տեղեր, ․․․ պատվիրված փորձագիտական միավորներ, ․․․ անհայտ գիտությունների գերակա ուղղություններ, ․․․ «Բոյի» նեղ մասնագիտությամբ իրար կրկնող թեկնածուական թեզեր, ․․․ չստուգվող միավորներով լավագույն գիտնականներ, …գիտնականների փոխարեն կոնֆերանսների գնացող չինովնիկներ, …ԳՊԿ-ի կայքում անհետացող էջեր, … անցած ժամանակով հայտնված մրցույթներ, ․․․ մրցույթները շահած միշտ նույն անուններ, … առանձին անձանց կամ խմբերի համար հնարված նպատակային մրցույթներ․․․ և այլն, և այլն, և այլն ․․․․․

Եվ, վերջապես, Սամվելի ինքնագովազդային պատվիրված հարցազրույցներ (հատկապես «Голос Армении» թերթում): Դրանց մեջ բերված «խելոք» բառերը և իմաստազուրկ թվերը, ի դեպ, «գիտության զարգացման» տպավորություն էին թողնում Հայաստանի նախկին կիսագրագետ «էլիտայի» վրա:

Մյուս կողմից, տարիներ շարունակ, ԳՊԿ-ի «գիտության զարգացման» արդյունքում գիտնականները հեռանում, հեռանում և հեռանում էին Հայաստանից․․. Նույնիսկ այնպիսիք, ովքեր, լինելով հայրենասեր, դիմակայել էին մութ ու ցուրտ 90-ականներին, տարիներ շարունակ գրեթե անվճար աշխատում էին Հայաստանի գիտական հիմնարկներում, ի վերջո, չդիմացան «Բոյի» անարդար «գիտության քաղաքականությանը» և հեռացան:

Փոխվում էին վարչապետները և կրթության գիտության նախարարները․․ Միայն ԳիտՊետԿոմ-ի նախագահը, Սերժ Սարգսյանի հավատարիմ զինակից, իր եղբոր մտերիմ ընկեր «Բոյը», մնում էր անփոփոխ:

Ելնելով դրանից, գիտնականներին և մտավորականությանը միանգամայն անհասկանալի էր «Բոյի» վերանշանակումը «հեղափոխական պրոֆեսիոնալ» կառավարությունում: Նա նույնքան հեռու է պրոֆեսիոնալիզմից, որքան էլ որ հեղափոխությունից: Տեղեկանալով այդ որոշմանը, մենք ապրեցինք շոկ և առաջին հիասթափությունը հեղափոխությունից հետո:

Հիմա բոլորովին կարևոր չէ, եղել է «Բոյը» կաշառակեր, թե ուղղակի անկարող․․․ Կարևորը՝ իր աշխատանքի փաստացի արդյունքն է: Իսկ արդյունքը՝ տխուր է, եթե չասենք՝ վնասակար :

«Բոյի» վերանշանակումից անցել է ուղիղ մեկ ամիս: Իր նշանակման շուրջ կային բազմաթիվ դժգոհություններ: Գիտնականները բացատրում էին, թե ինչու են ԴԵՄ:

Սակայն մինչ օրս կառավարությունից ոչ մեկը չբացատրեց, թե ինչու է կառավարությունը Սամվելի վերանշանակմանը ԿՈՂՄ:

Շուրջ մեկ ամիս հանրությունը սպասում է և շարունակելու է սպասել կառավարության բացատրությանը, թե Սամվել Հարությունյանի աշխատանքի հատկապես որ արդյունքները այդքան հրապուրեցին կառավարությանը:

Մենք ունենք իրավունք իմանալ, թե ինչն է դրդել կառավարությանը կատարել այդ զարմանալի վերանշանակումը:

Նարինե ՂԱԶԱՐՅԱՆ

Գիտաշխատող, գիտության և կրթության վերլուծաբան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (29)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Չգիտեմ ով է գրել (Նանան էսքան չէր կարող), բայց լավ է գրված: Խոսքը լեզվի մասին է: Առավոտում էլ էսքան գրող չկա: Երևի սկսել են Դանիելին փրկելու ակցիան: Էդքան խելք ունեիք՝ նախօրոք սովորեցնեիք, չգնար երկու ոտքով ք… ընկներ:

  2. Նարինե Ղազարյան says:

    Հարգելի Գիբ-Գիբինդսւս, հիացած եմ Ձեր մեկնաբանության “բարձր” գրական ոճով: Անշուշտ՝ և ես, և “Առավոտի” ամբողջ անձնակազմը դեռ շատ պիտի աճենք, որ հասնենք նման “գրական բարձունքների”: Ըստ էությամբ՝ 1) գրել եմ ես, ինչպես նաև տասնյակ այլ հոդվածներ “Լրագրում”, “Հետքում”, “Լուրերում” և այլն… 2) չեմ կարծում, որ Դանելը փրկության կարիք ունի, քանի որ Սամվելը այնքան անխելք չի, որ հասցնի գործը դատարան, որտև այնտեղ հնչած թեկուզ մի փաստի դեպքում, Սամվելը կդատվի քրեականով:

    • Մարինե says:

      Հոդվածը օբյեկտիվ չէ: Ի՞նչ նպատակ է հետապնդում հեղինակը:
      Անձամբ ճանաչում եմ ԳՊԿ-ի տարբեր դրամաշնորհների արժանացած գիտնականների:
      Շատ չար հոդված է:

    • gib.gibindus says:

      Անունը Դանել չի՝ Դանիել է: Ըստ էությամբ՝ 1) գրել եմ ես,… Արդեն այս ֆրազից երևում է ամեն ինչ: Բայց մնացածը լավ է, չվախենաս:

  3. Պողոս Վարդևանյան says:

    Սամվել Հարությունյանին անձամբ ճանաչում եմ ավելի քան 40 տարի: Լինելով ամբիոնի վարիչ, ֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ԵՊՀ-ի պրոռեկտոր, ԳՊԿ-ի նախագահ նա իրեն դրսևորել է, որպես ակտիվ, հմուտ, սկզբունքային անձնավորություն: Լինելով միջազգային համբավ ունեցող գիտնական նա կարողացավ ճանապարհ ցույց տալ հայ գիտնականին արժանավայել աշխատելու և ոգեկոչեց ստեղծագործական աշխատանքի:
    Նման տիպի չարախինդ մտքերի կույտը պատիվ չի բերում վերը նշված հոդվածի հեղինակին:

    Կենսաֆիզիկոսների համահայկական ասոցիացիայի նախագահ

    • Նարինե Ղազարյան says:

      Հարգելի Պողոս Վարդևանյան: Պատկերացրեք, որ հավատում եմ Ձեր անկեղծությանը, քանի որ Սամվելը, լինելով կենսաֆիզիկոս, գումարների մեծ մասը բաժանում էր հենց իր կոլլեգաներին՝ կենսաֆիզիկներին: ( Ի վնաս մյուս գիտությունների ) Պարզ է, որ պիտի իրեն պաշտպանեք:

    • Kiril Babaev says:

      не надо свистеть Погос. самвелик никода небыл ученым. несколько ссылок за всю жизнь. даже у тебя больше.

      • Սուսաննա says:

        А как вы ссылки считали? Пробовали искать по S.G. Haroutiunian, ссылок нашли бы множество. Кстати, тон Ваш не шибко научный.

        • Kiril Babaev says:

          умница, слов нет. вот данные твоего хозяина самвелика –
          Total Publications 23, H-Index 7, Sum of Times Cited 174
          Если Понимаешь – Это Лаборант

  4. Էմիլ Գևորգյան says:

    Կարդացի, զարմացա և շատ զայրացա․․․
    Շատ քչերն են նախորդ իշխանության ներկայացուցիչներից, ովքեր չեն արատավորել իրենց․ նրանց թվում է նաև Սամվել Հարությունյանը։ Նա աշխատել է ազնվորեն, մեծ նվիրվածությամբ, արել ամեն ինչ, որպեսզի մեզանում գիտությանը հատկացվող չնչին ֆինանսավորումը հնարավորինս օբյեկտիվորեն բաշխվի, ստեղծել է գիտական արդյունքների գիտաչափական գնահատման ուրույն համակարգ, որն ունեցել է միջազգային լայն արձագանք, արժանացել գիտական հասարակության մեծամասնության բարձր գնահատականին։ Ահա թե ինչն է դրդել ներկայիս կառավարությանը կատարել այդ, այս դեպքում համոզված եմ շատ տեղին և տրամաբանական, վերանշանակումը:

  5. Նարինե Ղազարյան says:

    Հարգելի Էմիլ Գևորգյան: Այս բոլոր բառերը գրել եք, որ ով հավատա ?
    Ձեր գրածը – սովորական ( գիտական թեքումով ) ՀՀԿ-ական գովազդ է:
    Իրականության հետ ունի նույնքան կապ, որքան, օրինակ, Շարմազանովի բառերը Սերժի մասին:
    P.S. Դուք կառավարության անդամ եք, որ կառավարության տեղը պատասխան են տալիս ? Թող կառավարությունը ինքն իր տեղը պատասխանի:

  6. Լիլյա Բեկնազարյան says:

    Չարախոսությունից բացի հոդվածում ոչինչ չկա, ոչ մի փաստ։ Հեղինակը առաջնորդվում է բրիտանացիների հայտնի «highly likely ֊ շատ հավանական» փայլուն տրամաբանությամբ, որը ինտելեկտուալ հանրության շրջանում, մեղմ ասած, ժպիտ է առաջացնում։ Ամեն գիտաշխատող չէ, որ իրավունք ունի խոսել գիտության մասին և գիտության անունից։ Դուք դրա իրավունքը չունեք, որի մասին վկայում է ձեր ընտրած ոճը, մականունի օգտագործումը և ատելության մթնոլորտը, որը դուք փորձում եք ստեղծել։ Քննադատությունը ևս կարող է լինել կառուցողական։ Անթույլատրելի եմ համարում մեր երկրի գիտության բնագավառում գոյություն ունեցոց բոլոր խնդիրները բարդել ԳՊԿ֊ի նախագահի վրա։ Ժամանակները անընդհատ փոխվում են և ժամանակի հրամայականներին համընթաց փոխվում են նաև գիտության գերակա ուղղությունները։ Ցավում եմ, որ դուք դրանից տեղյակ չեք և այս հարթակը օգտագործում եք անձնական հարաբերություններ պարզելու համար։

  7. Arpine says:

    Պարզ երևում է, որ մտահոգված եք Դանիելի խնդրով, բայց երևի ավելի շատ վնաս եք տալիս Ձեր որդուն: Գիտության հետ էլ ոչ մի կապ չունեք, առավել ևս՝ փորձագետ չեք, ուղղագրության հետ նույնպես պրոբլեմներ ունեք: Հարությունյան Սամվելին վարկաբեկել Ձեզ չի հաջողվի: Ուրիշ գործով զբաղվեք:

  8. Նարինե Ղազարյան says:

    Հարգելի ֆեյք Լիլյա Բ. 13.07-ի մի կոմմենտի հեղինակը ընդօրինակում էր Շարմազանովին, այսինքն՝ ՀՀԿ-ից էր: Դուք ընդօրինակում եք Մարիա Զախարովային: Բացի դրանից, Դուք ուզում եք զրկել ինձ ազատ խոսքի իրավունքից ( ինչն, ի դեպ, ընդունված չէր Հայաստանում նույնիսկ Սերժի օրոք ): Այդ ամենն ինձ հուշում է, որ Դուք ոչ մի կապ չունեք հայկական գիտության հետ, այլ հանդիսանում եք նախկին ռեժիմի ինչ որ ուժային կարույցի ներկայացուցիչ:
    ( Ի դեպ, գիտնականների մեջ շրջում էր կարծիք, որ Սամվելն հանդիսանում է ոչ միայն գիտական, այլ նաև հենց այդ ուժային կարույցի անդամ: Սակայն ես համարել էի, որ դրա մասին գրել չարժե: )

  9. Նարինե Ղազարյան says:

    Հարգելի Արփինե, եթե գրեիք Ձեր ազգանունը և զբաղմունքը, կպարզեինք, մեզնից ով և ինչ կապ ունի գիտության հետ:
    Իսկ Դանիելը խնդիր չունի – բազմաթիվ գիտնականներ իրենց նախաձեռնությամբ գտնում են Դանիելին և համձնում իրեն Սամվելի ապօրինությունների լիքը փաստեր: Դատական նիստի ժամանակ այդ ամենը կհրապարակվի և կհանձնվի դատախազությանը:

    • Արևիկ says:

      Ես պարոն Հարությունյանին ճանաչում եմ սկսած 2011 թվականից: Մարդ ով միշտ պատրաստ է աջակցել երիտասարդ գիտնականին:Նրա աջակցության շնորհիվ է, որ այսօր կայացավ մեր լաբորատորիան, ում շնորհիվ պատրաստվեցին կադրեր: Հենց գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցության շնորհիվ է , որ այսօր Արցախում արտադրվում է պրոբիոտիկ մանրէներով հարստացված կաթնամթերք:

      գիտաշխատող, մանրէաբան Արևիկ Իսրայելյան

      • Նարինե Ղազարյան says:

        Հարգելի Արևիկ Իսրայելյանի և Մանուշ … փոխարեն քոմմենթներ գրող անձ: copy-paste անելուց եղեք ուշադիր – սխալ է ստացվում: ինչ վերաբերվում է նրան որ ” ԳՊԿ-ի ֆինանսական աջակցության շնորհիվ է , որ այսօր Արցախում արտադրվում է պրոբիոտիկ մանրէներով հարստացված կաթնամթերք”, ապա ինձ թվում էր (կարող է՝ սխալվում էի ?), որ Արցախում ( ինչպես և Հայաստանում) այդպիսի կաթնամթերք արտադրվում էր արդեն մի քանի հազար տարի, (անվանումը՝ ՄԱԾՈՒՆ):

        © 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  10. Susanna says:

    Անհիմն չարախոսություն, որի նպատակը հեղինակավոր պրոֆեսիոնալին և ազնիվ մարդուն վնասելն է: Պարզ երևում է, որ Նարինե Ղազարյանը գիտությունից ոչինչ չի հասկանում, ոչ մի գաղափար չունի Գիտության կոմիտեի գործունեության մասին և այն մասին, թե իրականում ինչ բարձր կարծիք կա պրոֆեսոր Սամվել Հարությունյանի մասին գիտական լայն շրջաններում:

    • Manush says:

      Ես նույնպես համամիտ եմ Ձեր կարծիքին որ սա ընդամենը չարախոսություն է մի ազնիվ ու պարկեշտ գիտնականի, հասարակ մարդու հանդեպ: Մա՛րդ, ով իր ներդրումն ունի Հայաստանում և Արցախում գիտության կայացման և զարգացման մեջ, գիտնակա՛ն ով միշտ պատրաստել է աջակցել երտասարդ գիտաշխատողին կայանալու գիտության մեջ:

      Արցախի գիտական կենտրոնի գիտաշխատող Մանուշ Պետրոսյան

  11. Ակնհայտ է, որ բոլոր մեկնաբանությունները գրված են ՀՀ ԿԳՆ ԳՊԿ–ի տեղեկատվության բաժնում ու էս ամենի համար աշխատավարձ են ստանում։ Էմիլ, Պողոս ու Սամվելի մյուս վկաներ բարի գտնվեք ու մասնակցեք Դանիելի դեմ հարուցված դատական գործին։ Կարող է և զարմանաք ու զայրանաք։ Բացի դրանից ջահելներին մի փչացրեք, իրենց հանգիստ թողեք, չնայած, որ նրանք էլ պետք է պահանջատեր լինեն։

  12. Արևիկ says:

    Հարգելի Նարինե Ղազարյան, տեղեկացնում եմ Ձեզ, որ պրոբիոտիկ մանրէներով հարստացված կաթնամթերքը իր հատկությամբ էապես տարբերվում է Ձեր նշած հազարավոր տարիներով արտադրվող մածունից: Հայաստանում արտադրվում է Նարինե կաթնամթերը, որն օժտված է բուժիչ հատկությամբ: Արցախում նմանատիպ արտադրանք չի արտադրվում տեղական էնդեմիկ պրոբիոտիկ կաթնաթթվային բակտերիաների հիման վրա: Այն սկսվել է արտադրվել 2018 թվականի հունիսից(վեցը տարվա գիտահետազոտական աշխատանքների արդյունքներից հետո): Պրոբիոտիկ մանրէներով հարստացված կաթնամթերքի և սովորական մածունի տարբերության մասին լրացուցիչ ինֆորմացիայի համար կարող եք տեղեկանալ համացանցից:

  13. Պարոն Հարությունյանի հետ աշխատում եմ ավելի քան 7 տարի:Նրա մասին իմ կարծիքը այն է, որ նա օբյեկտիվ դատող, խնդրին ճիշտ և ժամանակին լուծում տվող, դիմացինին հարգող, մարդամոտ և անկեղծ անձնավորություն է: Վերը նշվածը թյուր և վիրավորական խոսքերը չեն համապատասխանում նման պրոֆեսիոնալ մարդու կերպարին:

    ԱԳԿ փոխտնօրեն

  14. Anonymous says:

    Ցավում ենք, որ նման հրապարակում է տեղ գտնում Ս. Հարությունյանի գործունեության վերաբերյալ: Նրա վերանշանակումը հաստատում է, որ ԳՊԿ նախագահի պաշտոնում իր ներդրումը մեր երկրի գիտական հեղինակության պահպանման, միջազգային գիտական կապերի հաստատման և ընդլայնման ուղղությամբ պատկան մարմինները դրական են համարել:
    Որպես ընկերներ, որը Սամվելին ճանաչում են ավելի քան 45 տարի, համոզված ենք, որ նա իր մղումներում միշտ եղել է ազնիվ և քայլերում՝ պատասխանատու: Իսկ սույն հրապարակումը հանրային ճանաչում ունեցող մարդու անունը սևացնելու պատեհ առիթն օգտագործելու օրինակ է:

    Իշխան Հարությունյան, Ռուզաննա Խաչիկյան,
    համակուրսեցիներ

  15. Նարինե Ղազարյան says:

    Հարգելի բոլոր Սամվելին գովազդողներ: “Բոյին” ճանաչում եմ 40 տարուց ավել: Ճանաչում եմ անձանց, որոնք անկեղծ համարում էին “Բոյին” լավ տղա, հատկապես մինչև պաշտոն ստանալը: (Նույնիսկ ինքս մի 20 տարի առաջ էդ կարծիքին էի:)
    ԵՐԲԵՔ ՉԵՄ ՀԱՆԴԻՊԵԼ որևէ մեկին, ով “Բոյին” անկեղծ համարում էր գիտնական, այն էլ՝ լավ գիտնական: ( Վարձու լրագրողներին և “Բոյ”-ից ֆինանսական կախում ունեցող աշխատողներին չեմ հաշվում: )
    Բայց այդ ամենը էական չէ: Կա ԳՊԿ նախագահի 10 տարվա աշխատանք, որը մանրակրկիտ ստուգման ենթակա է:
    Իսկ ձեր գովազդը մնում է ընդամենը գովազդ…

    • Անյուտա says:

      Հարգելի Նարինե երբ ճշմարտություն ենք ասում նշանակում է ,,գովազդ,, ,իսկ ձեր կողմից վիրավորանքները ,,ճշմարտություն,,:Կամ ինչ նշանակություն ունի մարդու ուսանողական տարիների ,,Բոյ,, մականունը իր գործունեության հետ :Բավական է միշտ ամեն ինչի մեջ վատը տեսնեք , եթե գիտության զարգացման մեջ չունեք որևէ ներդրում ցեխ մի շպրտեք այն մարդկանց վրա որոնք շատ բան ունեն արած այդ ոլորտի զարգացման համար:Եվ մի խորհուրդ .լրագրությունն է ձերը զբաղվեք դրանով , գիտությունը և հատկապես Սամվել Հարությունյանի գործունեությունը մի օգտագործեք անձնական ամբիցիաների համար:Հուսով եմ ամեն ինչ ճիշտ կհասկանաք…

  16. Նարինե Ղազարյան says:

    Հարգելի Անյուտա, Շնորհակալ եմ խորհրդի համար, միշտ երազել եմ ստանալ խորհուրդներ ինձ անհայտ մասնագիտություն կամ զբաղմունք ունեցող ինձ անհայտ մարդկանցից:
    Համոզեցիք: Նշեմ Սամվելի դրական կողմերը…
    Նա բոյով, բուսաթով, բարետես տղամարդ է: Կարողանում էր լինել հաճելի զրուցակից: Եվ, ամենակարևորը, ունի հոյակապ ձայնի տեմբր !

  17. Ստեփան says:

    Վերջերս «Առավոտ» թերթում (12.07.2018թ.) տեղ է գտել «Մենք ունենք իրավունք իմանալու, թե ինչն է դրդել կառավարությանը կատարել այդ զարմանալի վերանշանակումը» վերտառությամբ հոդվածը:
    Վերջին հինգ տարիներին աշխատանքի բերումով բազմիցս շփումներ եմ ունեցել ՀՀ Գիտության կոմիտեի աշխատակազմի և նրա նախագահ Ս.Հարությունյանի հետ՝ երկու հանրապետությունների գիտական աշխատանքների կազմակերպման համագործակցության շրջանակներում: Ես նրան ճանաչել եմ աշխատանքների ընտրության ընթացքում և դրանց կատարումը վերահսկելիս՝ որպես անաչառ և մեծ գիտնականի ու տաղանդավոր կազմակերպչի: Հոդվածի հեղինակը ընդամենը հարմար առիթ է փնտրել անվայել, մտացածին եղանակով վարկաբեկել հեղինակություն վայելող մարդուն:
    Շատ լավ իմանալով Ս.Հարությունյանին, որը նաև հիշում է նրա մականունը այդ տասը տարիների ընթացքում, հոդվածագիրը չի կարողանում մի կոնկրետ փաստ բերել, այլ շինծու հնարովի մեղադրանքներ է ներկայացնում նրա հասցեին: Վերցնենք թեկուզ և «հնարած, փորձաքննությունների արդյունքներ» արտահայտությունը: Արդյոք գիտության և կրթության վերլուծաբանին վայել է առանց հիմքեր ներկայացնելու, վարկաբեկել գիտության կոմիտեի նախագահին կամ ինչպես կարող է սահմանված կարգ լինելու դեպքում «լավագույն գիտնականի» որոշման համար հորինել «չստուգվող միավորներ», կամ ինչ է նշանակում «անհայտ գիտությունների գերակա ուղղություններ»:
    Կարծում եմ առանց հիմանվոր փաստեր ունենալը որևէ մեկի անունը, հեղինակությունը խեղաթյուրելը պատիվ չի բերում իրեն հարգող գիտության, կրթության վերլուծաբանին:

    Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Ս.Դադայան

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031