Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անցած հինգ ամիսների ընթացքում բռնության 289 դեպք է արձանագրվել

Հուլիս 12,2018 13:15

2018 թվականի վերջին 5 ամիսների ընթացքում Հայաստանում ընտանեկան բռնության 289 դեպք է արձանագրվել, որից 35-ով հարուցվել է քրեական գործ: Բռնության 174 դեպքերը ամուսնու կողմից կնոջ նկատմամբ են եղել, 9 դեպքերը՝ կնոջ կողմից ամուսնու նկատմամբ, 26 դեպք՝ ծնողի կողմից զավակի և զավակի կողմից՝ ծնողին՝ 31 դեպք: Այս վիճակագրությունն այսօր խորհրդարանում ներկայացրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը`«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ: Այսպիսով պատգամավորը կառավարության ուշադրությունն է հրավիրում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների խնդրի վրա: Դրանք պետք է ստեղծվեն դեկտեմբեր ամսից: Ասում է`հստակ պայմանավորվածություններ պետք է լինեն:

Նաիրա Զոհրաբյանը խնդրահարույց է համարում այն դրույթը, որ աջակցության կենտրոնները կարող են դիմել դատարան, իսկ դրա համար պետք է բռնության ենթարկված անձի դիմումը: «Մենք շատ լավ գիտենք, որ շատ դեպքերում բռնության ենթարկված անձի վրա դատարանում կրկնակի ճնշում է կատարվում՝ դիմում չներկայացնելու համար»,-ասաց նա`հավելելով, որ ընտանիքներում բռնության դեպքերն իսկապես շատ են եւ դա պետք չէ մեր մենթալիտետով արդարացնել:

«Խնդրում եմ կառավարության ներկայացուցիչներին՝ ոչ թե օրենքը ընդունել եւ առաջ անցնել, այլ ակտիվ գործնական քայլեր անել»,-ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031