Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը՝ հուլիսի 16-ին

Հուլիս 12,2018 12:54

Այսօր Երեւանի ավագանին որոշեց Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը: Նիստը վարող քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը նիստի առաջին կեսին ներկայացնելով ՏԻՄ օրենքի պահանջը՝ քվեարկության էր դրել քաղաքապետի արտահերթ ընտրության օրը որոշելու հարցը: Նա առաջարկեց քաղաքապետի ընտրության օրը սահմանել հուլիսի 16-ին ժամը 11-ին: Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն առաջարկեց քաղաքապետի արտահերթ ընտրության օրը սահմանել 2018 թվականի օգոստոսի 8-ին ժամը 11-ին: Որից հետո պարոն Խաժակյանը մինչ քվեարկությունը 15 րոպե ժամանակ խնդրեց:

Ընդմիջումից հետո, ելույթի իրավունք խնդրեց Երեւանի «Երկիր ծիրանի» ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը: Նրա խոսքով, իրենք բազմիցս նշել են, որ քաղաքային բյուջեից դուրս է գրվել շուրջ 16 միլիոն դոլար, սակայն մինչ օրս մեր քաղաքը կորած է աղբի եւ կոյուղաջրերի մեջ. «Շուրջ 3,5 միլիոն դոլար դուրս է գրվել քաղաքի կանաչապատման համար, սակայն, իրականում, այսօր կատարվում է ծառերի սպանդ: Տրանսպորտի խնդրի լուծման հիմնահարցի համար արդեն ծախսել են շուրջ մեկ միլիոն դոլար՝ տալով այն խորհրդատվական կազմակերպությանը»: Տիկին Խաչատրյանը հարց տվեց՝ մարդ կա՞ այսօր, որ գոհ լինի քաղաքային տրանսպորտի աշխատանքից, ապա դիմելով երեւանցիներին ասաց՝ «Մեր քաղաքը քանդել են մեր անտարբերության եւ թողտվության պատճառով»:

Մարինա Խաչատրյանի խոսքով, Տարոն Մարգարյանի հրաժարականով հացը դեռեւս չի լուծցում, քանի որ, ըստ նրա, «հանցագործ բանդան դեռեւս գործում է»: Նա ասաց, որ պահանջում են, որպեսզի քաղաքապետի գործունեությունը ստանա քրեաիրավական գնահատական. «Մենք պետք է թույլ չտանք, որ մեկ գործիքը փոխարինվի մեկ այլ գործիքով: «Երկիր Ծիրանի» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է, որն ազնիվ է, արդար ու անկաշառ եւ մինչեւ հոգու խորքը եւ կրքոտ սիրում է Երեւանը, մեր երկիրը»:

Մարինա Խաչատրյանի խոսքով, չպետք է քաղաքապետ ընտրել կանանց ծեծելով, մարդկանց ահաբեկելով, այլ ժողովրդավարական օրենքներին համապատասխան ՏԻՄ օրենքի միջոցով անցկացնել օրինական ընտրություն:

Տիկին Խաչատրյանն ասաց, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը պահանջում է այս ավագանու լուծարումը:

Մարինա Խաչատրյանի ելույթից հետո Կամո Արեյանը քվեարկության դրեց քաղաքապետի արտահերթ ընտրության երկու առաջարկը: Հուլիսի 16-ին ընտրություն անցկացնելուն կողմ արտահայտվեց ավագանու 34 անդամ, դեմ՝ դեմ`11 անդամ, ձեռնպահ՝ մեկ ավագանի:

Դավիթ Խաժակյանի առաջարկը՝ օգոստոսի 8-ին ընտրությունն անցկացնելուն կողմ քվեարկեց 15 անդամ,  դեմ 34, մեկ անդամ էլ՝ ձեռնպահ: Կամո Արեյանն ասաց, որ Դավիթ Խաժակյանի առաջարկը չընդունվեց:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031