Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զինակոչիկի մոտ վահանաձեւ գեղձի գործառույթի խանգարում կա, մինչդեռ նա ծառայության համար պիտանի է ճանաչվել

Հուլիս 12,2018 12:40

Ընթացիկ զորակոչի ընթացքում զինակոչիկների բողոքների քննությամբ զբաղվող՝ Պաշտպանության նախարարին կից ստեղծված հանձնաժողովում այսօր առողջական խնդիրներին առնչվող հերթական դիմում-բողոքները քննվեցին:

Զինակոչիկի մայր Լիանա Հարությունյանը գրել էր, որ որդու՝ Զավեն Կիրակոսյանի մոտ ախտորոշված է կրծքավանդակի դեֆորմացիա, սրտի անկանոն աշխատանք, մինչդեռ նա ծառայության համար ճանաչվել է պիտանի՝ սահմանափակմամբ: Ծնողը համաձայն չէ դրա հետ, քանի որ զինակոչիկը նաեւ վահանաձեւ գեղձի ֆունկցիայի խանգարում ունի: «Հետազոտվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, որտեղ հետազոտության պատասխանն «անհետացել» է: Ասացինք՝ ո՞ւր է փաստաթուղթը, բայց չտվեցին, ասացին, որ խնդիր չկա, որ որդիս պիտանի է ծառայության համար»,-հանձնաժողովի անդամներին հայտնեց զինակոչիկի մայրը:

Լիանա Հարությունյանը վստահեցրեց, որ որդին չի խուսափում ծառայությունից, բայց իրենց անհանգստացնում է վահանաձեւ գեղձի խնդիրը: Ապա մայրը դժգոհեց, որ որոշ այլ ԲԿ-ներում, օրինակ՝ «Էրեբունի»-ում, հրաժարվել են տղային հետազոտել՝ պատճառաբանելով, թե զինակոչիկ է:

Հանձնաժողովի նախագահ, Պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը խորհուրդ տվեց՝ եթե նման դեպքերի եք հանդիպում, պարտադիր դիմեք Առողջապահության նախարարությանը. «Մենք ինքներս նախարարությանը տեղյակ ենք պահել, որ ուշադիր լինեն նման ահազանգերի հանդեպ»:

Ուսումնասիրելով ծնողի ներկայացրած բժշկական փաստաթղթերը՝ հանձնաժողովի անդամները որոշեցին դիմել կենտրոնական բժշկական հանձնաժողովին, որպեսզի Զավեն Կիրակոսյանի համար կատարվի վահանաձեւ գեղձի «ասեղային բիոպսիա» հետազոտություն` հանգույցի բնույթը որոշելու համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031