Տեւական ժամանակ է՝ երգչուհի Հասմիկ Կարապետյանն ամուսնու՝ ամերիկահայ դիջեյ, պրոդյուսեր Շանթ Կիրմիզյասի եւ դստեր հետ բնակվում է Կանադայում։ Հիմա, սակայն, նա հարազատ Երեւանում է եւ պատրաստվում է ամառն այստեղ անցկացնել։ «Ժողովուրդ» օրաթերթը Հասմիկի հետ զրուցել է Հայաստանում մշտական բնակություն հաստատելու, թավշյա հեղափոխության, շոուբիզնեսցիների հետ հարաբերությունների եւ այլ թեմաների շուրջ։
-Թավշա հեղափոխության օրերին Ձեր քաղաքական դիրքորոշման պատճառով երգչուհի, ՀՀԿ-ական պատգամավոր, Ձեր ընկերուհի Շուշան Պետրոսյանը ջնջեց Ձեզ իր ֆեյսբուքյան ընկերների ցանկից։ Մի առիթով նշել եք, որ Դա Ձեզ համար շոկային էր։ Այնուամենայնիվ, հաշտության եզրեր գտնվեցի՞ն։
– Ես այդ թեմային այլեւս չեմ ուզում անդրադառնալ։ Միայն կասեմ, որ ես դատավոր չեմ. դատավորը երկնքում է։ Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի, որովհետեւ թե՛ ես, թե՛ Շուշանը շնորհակալ մարդիկ ենք։
– Այդ օրերին շոու-բիզնեսում տարբեր ճամբարներ էին ձեւավորվել, եւ միայն Շուշան Պետրոսյանը չէր, որ նման վարք էր ցուցաբերում։ Ուրիշների հետ հարաբերություններում անջրպետներ չառաջացա՞ն։
– Ես արտերկրում էի, եւ որեւէ մեկի հետ շփում չեմ ունեցել, բայց նկատելի էր, որ պառակտումներ եղան։ Ինչեւէ, ամեն մարդ ունի դիրքորոշման իրավունք, եւ շատ կուզեի, որ իմ ընկերներն էլ իմ դիրքորոշումն ընդունեին։ Եթե ես հակառակ կողմում եմ, չպետք է իրենց համար վատը դառնամ եւ հակառակը։ Եկեք հարգենք միմյանց կարծիքները։
Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում