Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մոդեստ Կոլերով. «Ես միանգամից կասեմ՝ նախապատրաստվում է պատերազմ». «168 ժամ»

Հուլիս 12,2018 11:38

Հարցազրույց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովի հետ

– Իրավիճակը ղարաբաղա- ադրբեջանական շփման գծում ու Նախիջևանի ուղղությունից ադրբեջանական գործողություններն անհանգստացնող են՝ զորավարժություններ, դիրքային փոփոխություններ, զինտեխնիկայի ու զորքերի կուտակումներ, ռազմատենչ հռետորաբանություն, չեն դադարում խոսակցությունները պատերազմի մասին։ Ի՞նչ կարծիք ունեք Դուք ստեղծված վիճակի մասին։

– Ես միանգամից կասեմ՝ նախապատրաստվում է պատերազմ։ Եվ նման իրավիճակում, երբ Ադրբեջանը պատերազմ է նախապատրաստում, Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունները սկանդալային են, անհամարժեք ու անընդունելի։ Նա ցույց է տալիս, թե ոչ մի նոր բան տեղի չի ունենում, ցույց է տալիս, թե չի եղել պատերազմ 2016 թվականի ապրիլ ամսին։

Լավ, Սերժ Սարգսյանի աշխատակազմը ևս նման բան էր անում, նրա իշխանությանը տապալեցիք ու կրկնում եք նույնը։ Այդ դեպքում ինչո՞ւ տապալեցիք։ Այսքանը։ Մենք Մոսկվայում նստած՝ չենք հասկանում։ Մեզ մոտ հարցեր են ծագում։ Դուք հստակեցրեք, թե ով է ներկայումս Ձեր գլխավորը՝ վարչապե՞տը, թե՞ ԱԳ նախարարը, իսկ մենք հետո կմեկնաբանենք։

Կրկին պատերազմի մասին. պատերազմ պատրաստվում է, պատերազմի շեմին նման հայտարարությունները, որոնք Մնացականյանն է անում, կարելի է անվանել կապիտուլյացիա, իսկ վարչապետի հայտարարությունները՝ ադեկվատ։

– Ինչո՞ւ է Ադրբեջանը, ըստ Ձեզ, ակտիվորեն պատրաստվում պատերազմի հենց ներկայումս։

– Ադրբեջանը միշտ է պատրաստվել պատերազմի, ցանկացած հեղաշրջում թուլացնում է երկիրը, այդ հեղաշրջմանը մասնակցել է, ինչպես Ադրբեջանն է պնդում, Ադրբեջանը։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Մոդեստ Կոլերովը թող նաև ասի, իսկ ինչ է հայտարարուններ է անում այդ նախապատրաստվող պատերազմի մասին ՌԴ ԱԳ նախարարը: Ընդհանրապես, արտգործնախարարների հայտարարությունները դիվանագիտական կոնյուկտուրայի մեջ պետք է նայել, իսկ Մոդեստ Կոլերովի և Ալեքսանդր Դուգինի նմաններին հորդորում ենք իրեց պրոադրբեջանական ելույթներով կրակի վրա յուղ չլցնել: Հայերիս պատերազմով վախեցնեցնում եք, ինչ նպատակով:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031