Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լավ կլինի, որ ԱԱԾ-ն Վարդանյանի կողմից հիմնադրամի միջոցները խաղատներում վատնելուց զատ, պարզի, թե ինչպես է արդեն նախկին պաշտոնյան ապօրինի հարստացել. «Ժամանակ»

Հուլիս 12,2018 11:29

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավար Արա Վարդանյանը հիմնադրամի գումարները օնլայն խաղատներում խաղադրույք կատարելուց հետո բավարարվեց միայն երկու օր ձերբակալված մնալով ու պաշտոնից հրաժարական տալուց հիմնադրամի շահառուներից ներողություն խնդրելով։

Ճիշտ է, նրա ձերբակալությունից հետո նրա փաստաբանները հայտարարում էին, որ Վարդանյանը հիմնադրամին պատճառել է 0 դրամի վնաս, քանի որ հիմնադրամի բանկային քարտից կատարված խաղադրույքները հետո վերադարձվել են։ Փաստաբանների այդ հայտարարություններից հետո առողջ մտածող մարդկանց մոտ հարց էր առաջանում, թե այդ դեպքում միջին աշխատավարձ ստացած մարդուն որտեղից 130 միլիոն դրամ խաղադրույք կատարելու համար։

Արա Վարդանյանը, 8 տարի շարունակ ղեկավարելով հիմնադրամը, կարողացել է մի շարք բիզնեսներ «հետ գցել», որոնց միջոցով էլ գումարներ է դիզել։ Մասնավորապես, «Ժամանակի» ունեցած տեղեկություններով՝ նրան են պատկանում Երևանում գտնվող «Պաուլաներ» բավական թանկ գարեջրատների ցանցը։ Գարեջրատները տեղակայված են հիմնականում քաղաքի կենտրոնում՝ Թամանյան, Տերյան, փողոցների վրա և համարվում են «պրիստիժ» ժամանցի վայր և մշտապես լիքն են հաճախորդներով։ Լավ կլինի, որ ԱԱԾ-ն Վարդանյանի կողմից հիմնադրամի միջոցները խաղատներում վատնելուց զատ, պարզի, թե ինչպես է արդեն նախկին պաշտոնյան ապօրինի հարստացել։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031