Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեր օրերում գրեթե չկա տաքսի ծառայություն, որը բարեխիղճ գործունեություն ծավալի. «Ժողովուրդ»

Հուլիս 12,2018 10:59

Հայաստանում տաքսի ծառայությունների վարքագծի վերաբերյալ դժգոհությունները ավելանում են ու ավելանում: Մեր օրերում գրեթե չկա տաքսի ծառայություն, որը բարեխիղճ գործունեություն ծավալի: Նրանք  շարունակում են սպառողներին մոլորեցնել. նախ գովազդում են մեկ սակագին, բայց օգտվելուց հետո պահանջում են այլ՝ ավելի բարձր գին վճարել:

Իսկ հիմա անբարեխիղճ տաքսի ծառայությունների մասին, օրինակ՝ «Յանդեքս»-ը, որի մուտքը հայկական շուկա բոլորս էլ լավ հիշում ենք։ Ռուսական այս ընկերությունը դեռեւս 2016 թվականին մեծ խոստումներով հայկական շուկա մուտք գործեց, բայց մի քանի ամիս չանցած սկսեց սպառողներին մոլորեցնելու գործը։ Կհիշեք, որ միայն տեղական շուկայում հայտնվելու առաջին ամիսներին այս ընկերությունը մատչելի գներով քաղաքացիներին ծառայություն մատուցեց, ապա հաճախորդները իրենց ամենօրյա երթուղին ավարտելուց հետո սկսեցին նկատել սակագների տատանումներ։ Այսպես, տեղական շուկա մուտք գործելիս այս տաքսի ծառայությունն առաջին երկու կիլոմետրերի համար պահանջում էր 100 դրամ, ապա յուրաքանչյուր հաջորդ կիլոմետրի համար եւս 100 դրամ: Սակայն որոշ ժամանակ անց արդեն հենց առաջին կիլոմետրից էր հաշվարկվում 100 դրամ կիլոմետրի դիմաց։ Հասկանալի է՝ նման տարբերակով տաքսի վարելը մեքենաների սեփականատերերի համար այնքան էլ ձեռնտու չէ, մանավանդ, երբ քաղաքացիներն էլ հաճույքի համար 1-2 կիլոմետր անցնելուց հետո վճարում էին երթուղայինի ուղեւորատոմսին համարժեք գումարն ու իջնում։ Բայց ընկերությունը գնաց այս քայլին ճանաչում ստանալու եւ հաճախորդների բանակ հավաքելու համար, ըստ էության, անբարեխիղճ գովազդի միջոցով։ Ու հիմա էլ նման գործելաոճը շարունակվում է։ Այս ընկերության տաքսի ծառայությունից օգտվող ուղեւորները սկսեցին դժգոհել, որ այդ սակագինը գործում է միայն Երեւանում։ Իսկ քաղաքից դուրս բոլորովին այլ սակագին է առաջարկվում՝ մեկ կիլոմետրի դիմաց ավելի քան 150 դրամ։

Նաեւ տեւական ժամանակ է՝ Երեւանում տարբեր սակագներ են գործում, երբեմն շատ ավելի բարձր սակագներ, քան անգամ մասնավոր տաքսիների դեպքում է։ Օրինակ՝ երբ պատվիրում ես մեկ կիլոմետրը 100 դրամ պահանջող մեքենա «Յանդեքս» տաքսիից, ծրագիրը տարբեր պատճառաբանություններով զարմանալի արժեքներ է առաջարկում։ «Ժողովուրդ» օրաթերթին դժգոհած քաղաքացիների պատմելով՝ օրվա տարբեր ժամերին սակագները կարող են տատանվել՝ 1 կմ-ի դիմաց 100 դրամից մինչեւ 200 դրամ։ «Բայց եթե անձրեւ է լինում, խցանումներ կամ տուն գնալու ժամերին, երբ տաքսիների պահանջարկը ավելանում է, «Յանդեքս»-ը ուղեվարձի չափը՝ տարիֆը բարձրացնում է»,- պատմում է Երեւանի բնակիչ Նաիրա Հովհաննիսյանը։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031