Վաղը՝ հուլիսի 12-ին, ժամը 11:30-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հաղորդման հյուրերն են «Բիզնես Արմենիայի» Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը եւ ռուսաստանաբնակ հայ գործարար Մեխակ Նադարյանը:
Մեխակ Նադարյանը, հեղափոխությունից հետո որոշել է Հայաստանում բիզնես սկսել եւ հաղորդման ընթացքում կքննարկենք, թե ինչ մտահոգություններ ունի նա հայաստանյան բիզնես միջավայրի հետ կապված եւ ինչպես կարող է աջակցել ներդրումների և արտահանման ազգային մարմինը դաշտին անծանոթ գործարարներին:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը:
Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Հաղորդումը կվարի Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆԸ