ՆԱՏՕ-ն հավատարիմ է Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին: Այս մասին ասվում է այսօր Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքում ընդունված հռչակագրում:
«Մենք շարունակում ենք պաշտպանել մեր գործընկերների իրավունքը՝ կատարելու արտաքին և անվտանգության քաղաքականության անկախ և ինքնիշխան ընտրություն՝ զերծ արտաքին ճնշումից և հարկադրանքից: Մենք հավատարիմ ենք մնում պաշտպանելու Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը: Այս համատեքստում մենք շարունակում ենք ջանքերը Հարավային Կովկասում, ինչպես նաև Մոլովայի Հանրապետությունում հակամարտությունների խաղաղ լուծման ուղղությամբ՝ հիմնված այս սկզբունքների և միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի խարտիայի և Հելսինկյան եզրափակիչ արձանագրության վրա: Մենք կողմերին կոչ ենք անում գործել կառուցողական և ամուր քաղաքական կամք ցուցաբերել հակամարտությունների խաղաղ կարգավորման համար՝ բանակցությունների սահանված շրջանակում»,- ասվում է հռչակագրում:
Պատրաստեց Վիտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ