Եվրոպական խորհրդի՝ արտաքին կապերի և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Եվոպական հանձնաժողիվ փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին և Ադրբեջանի արտգործնախարար Էլմարդ Մամեդյարովը հայտարարել են, որ ավարտել են բանակցությունները ԵՄ-ի և Ադրբեջանի միջև գործընկերության առաջնահերթությունների վերաբերյալ: Փաստաթղթի նախաստորագրումը տեղի է ունեցել ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներկայությամբ:
Գործընկերության առաջնահերթությունների սահմանումը կարևոր քայլ է ԵՄ-ի և Ադրբեջանի միջև հարբերություններին ընդառաջ՝ հաշվի առնելով, որ դրանք սահմանում են առաջիկա տարում համագործակցության ուղղությունները, ասվում է գերագույն հանձնակատարի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Մասնավորապես, կողմերը սահմանել են հետևյալ առաջնահերթությունները.
1.Ինստիտուտների և լավ կառավարման ամրապնդում, որը ներառում է կոռուպցիայի դեմ պայքար, պետական կառավարման բարեփոխումները և ներուժի ստեղծում հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարի համար:
2.Տնտեսական զարգացում և շուկայական հնարավորություններ, որոնք նախատեսում են տնտեսության դիվերսիֆիկացման կայուն միջոցառումներ, աջակցություն ԱՀԿ-ին անդամակցությանը և գործարար և ներդրումային միջավայրի բարելավում:
3.Էներգաարդյունավետություն, շրջակա միջավայր և կլիմա, որը ենթադրում է աջակցել Ադրբեջանի կարողություններին գործելու որպես առևտրային լոգիստիկ և տրանսպորատային հանգույց՝ հաշվի առնելով Հարավային գազային միջանցքը:
4.Շփում մարդկանց միջև, որը ներառում է աջակցություն կրթական և մարդկային կապիտալին:
Գործընկերության առաջնահերթությունները հիմք կծառայեն 2018-2020թթ. ֆինանսական համագործակցության համար:
«Նոր երկկողմ համաձայնագրի շուրջ շարունակվող բանակցություններից բացի՝ գործընկերության առաջնահերթություններո սահմանումը վկայում է հստակ մտադրության մասին՝ ապրապնդել հարաբերությունները ԵՄ-ի և Ադրբեջանի միջև՝ դրական արդյունքների հասնելու համար՝ հանուն Ադրբեջանի և ԵՄ ժողովուրդների: Գործընկերության առաջնահերթություններն այժմ պաշտոնապես հավանություն կստանն ԵՄ խորհրդի և Ադրբեջանի կողմից, իսկ հետո կընդունվեն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ