Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է ուզում Գյումրիում կառուցել ռուսաստանաբնակ միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը (տեսանյութ)

Հուլիս 11,2018 22:22

Այսօր Գյումրու ավագանու քննարկմանը դրվեց «Գյումրու համայնքապետարանի և «Հայաստանի զարգացման նախաձեռնությունների» բարեգործական հիմնադրամի կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» օրակարգային հարցը։ Քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն ասաց, որ  այս հիմնադրամը մեծամասշտաբ ծրագրեր է իրականացնելու Գյումրու Բարեկամության այգու տարածքում։ ԳԱԼԱ խմբակցության անդամ Արմենուհի Վարդանյանը հետաքրքրվեց, թե  ինչպե՞ս է լուծվելու տարածքի բնակիչների հարցը։ Հենրիկ Գասպարյանն ասաց, որ այս պահին այնտեղ 22 տնակներ կան, հուշագրով որպես նախապայման դրված է այն կետը, որ հիմնադրամը փոխահատուցելու է բոլորին, նոր շինարարություն իրականացնելու իրավունք է ստանալու։

Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն էլ հիշեցրեց, որ  մոտ 15 տարի առաջ այդ նույն տարածքում Մուրադ Մուրադյանը երկրաշարժի զոհերի հուշահամալիր էր նախատեսել կառուցել, արժեքն էլ 60 հազար դոլար էր։ Հենրիկ Գասպարյանն ասաց, որ եղել է նման բան, բայց այժմ չեղյալ է համարվել, տարածքն ազատ է։

Լևոն Բարսեղյանը խնդրեց մանրամասնել՝ ի՞նչ նշանակում կառուցապատում, ի՞նչ են նախատեսում կառուցել։ «Ատրակցիոներ է լինելու, պուրակային շինություններ են լինելու, կարող է կառուցվեն սրճարան, ռեստորաններ։ Ասեմ, որ սա հեռանկար ունեցող ծրագիր է, զարգանում է հարակից տարածքն, արդեն հետևի  արդյունաբերական հանգույցն են ուզում վերցնեն»,-պարզաբանեց ճարտարապետը։

Լևոն Բարսեղյանը հետաքրքրվեց՝ ովքե՞ր են տարածքը ուզողները, հիմնադրամի  անունը կա, մարդկանց անունը չկա։ Հենրիկ Գասպարյանը ժպտաց, սկզբում չէր ուզում պատասխանել, քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ ասաց, որ մի անգամ անունը հնչեցրեցին, բայց մարդիկ ասացին՝ պետք չէ։ Ի վերջո, ճարտարապետն ասաց, որ հիմնադրամը գործարար Ռուբեն Վարդանյանինն է։

Գյումրու քաղաքապետն ասաց, որ Բարեկամության այգին կենսական նշանակություն ունի քաղաքի կենտրոնական այդ տարածքի զարգացման համար։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031