Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը քիչ առաջ իր ՖԲ էջում տեղեկացրեց, որ այսօր փորձագիտական հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց և հետևյալ կառույցներն ստացան պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ՝
1. Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը
2. Ռոսիա (Այրարարատ) կինոթատրոնը (իր նախնական տեսքով)
3. Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը
4. Հրազդան մարզադաշտը,
5. Երևանի մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանը (իր նախնական տեսքով)
6. Երևանի մետրոպոլիտենի Երիտասարդական մետրոյի կայարանը
7. Գավեսճյան ժամանակակից արվեստի կենտրոնը (Կասկադ):