Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը եւ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, քննարկվել են տարածքային կառավարման ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է նաեւ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, քննարկվել են ՀՀ եւ ԱՀ համապատասխան գերատեսչությունների կապերի ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:
Այնուհետեւ տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Արցախի էներգետիկ ոլորտում մի շարք ռազմավարական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱՀ նախագահի խորհրդական – նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
ՀՀ Արցախի նախագահի աշխատակազմ