Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն Գյանջայի դեպքերում արտաքին ուժեր է տեսնում

Հուլիս 11,2018 18:43

Գյանջայում անկարգություններ հրահրելու փորձը և երկրի կայունության խախտումը վկայում է, որ կան արտաքին ուժեր, որոնց ձեռնտու չէ Ադրբեջանի զարգացումը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով երեկ Գյանջայում տեղի ունեցած բողոքի ալիքը, որի հետևանքով զոհվել էր երկու ոստիկան:

«Գյանջայի իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանի զարգացումն անհանգստացնում է ոչ միայն Հայաստանին, այլև որոշ այլ արտաքին ուժերի»,- ասել է Հաջիևն այսօր տեղի ունեցած ճեպազրույցում:

Հաջիևը նշել է, որ այն դեպքում, երբ «Ադրբեջանը գտնվում է պատերազմական պայմաններում, ոստիկանության սպայի սպանությունն ազգային դավաճանություն է»:

Հիշեցնենք, Գյանջա քաղաքում հուլիսի 10-ի երեկոյան բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները սպանել են երկու ոստիկանի:

 

Պատրաստեց Վիկտորիա Անդրեասյանը

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031