Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստան վերադառնալու եւ զինծառայություն անցնելու կոչին հետեւած եւ 27 տարին չլրացած մի շարք երիտասարդներ Ռուսաստանում խնդիրներ են ունենում վերադարձի ճանապարհին: «Քաղաքացիներն ահազանգում են, որ Ռուսաստանից վերադառնալիս սահմանահատման ժամանակ խոչընդոտներ են ունենում: Կամ խնդիրներ են ծագում ՌԴ կամ ԱՊՀ մյուս երկրների օդանավակայաններում»,-այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ոստիկանության փոխգնդապետ Խաչիկ Մուրադյանը:
«Խոսքն այդ երկրի սպասարկող անցակետերի եւ օդանավակայանների մասին է: Նրանց չեն թողնում վերադառնալ: Այդ հոգսը թեթեւացնելու համար խորհուրդ ենք տալիս վերադարձի մասին նախապես տեղյակ պահել իրավասու մարմիններին՝ թե ՀՀ-ում տարածքային ոստիկանությանը, թե տվյալ երկրում ՀՀ հյուպատոսարանին»,-նշեց նա:
Խաչիկ Մուրադյանը նաեւ խորհուրդ տվեց մինչեւ ինքնաթիռի տոմս ձեռք բերելն իրենց վերադարձի մասին տեղեկացնել ՀՀ ոստիկանությանը. «Նրանց դիմավորումը պատշաճ կերպով կիրականացվի: Ինչպես հայտնի է, նրանք չեն ձերբակալվի»:
https://www.facebook.com/aravot.am/videos/2073339566017881/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ