Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցի մասին կխոսենք արդյունքներով. Շավարշ Քոչարյան

Հուլիս 11,2018 17:02

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցի մասին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը գերադասում է խոսել արդյունքներով: Այսօր այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Շավարշ Քոչարյանը`հավելելով, որ դրական է գնահատում վարչապետի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Ի դեպ, Բրյուսելում, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում նախատեսված է ՀՀ եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում: Նախարարների հանդիպումից ակնկալիքների մասին խոսելով՝ Շավարշ Քոչարյանն ասաց. «Անզեն աչքով երեւում է, ակնհայտ է, որ բանակցություններում առաջընթաց ապահովելու մասին խոսք լինել չի կարող, դատելով միայն այն հայտարարություններից ու գործողություններից, որը արվում են Բաքվի կողմից»:

Իսկ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու մասով էլ, փոխարտգործնախարարն ասում է. «Պատահական չէ, որ Սանկտ-Պետերբուրգից ու Վիեննայից հետո շեշտադրումը հենց դրա վրա է, իրականում ի հակառակ այդ պարտավորությունների, որ այնտեղ ստանձնեց Ադրբեջանը, այդ գործողությունները չի կատարում: Ադրբեջանը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները դեռևս 95թ-ից` եռակողմ համաձայնագրով ստանձնած»: Ամեն դեպքում, ըստ նրա, ՀՀ-ի համար կարևոր են այդ հանդիպումները, որպեսզի կայունություն պահպանելու համար կարողանանք առաջ շարժվել:

Հարցին` առաջ մղվո՞ւմ է Արցախին բանակցային կողմ դարձնելու ՀՀ-ի դիրքորոշումը, Շավարշ Քոչարյանը պատասխանեց` խնդիրն այն է, արդյոք ցանկանում է Բաքուն բանակցային գործընթացում առաջընթաց, թե ոչ. «Ինքնին, եթե դիմադրում է Արցախի մասնակցությանը, հենց վկայությունն է այն հանգամանքի, որ ինքը առաջընթաց չի ցանկանում»:

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Շավարշ Քոչարյանը վստահեցնում է`այն շատ պարզ է ու հստակ. ոչ պրոռուսական է, ոչ պրոարեւմտյան է, ոչ պրոարեւելյան, ինքը պրոհայկական է:

Հարցին`տեղի՞ն են այն խոսակցությունները, որ հեղափոխությունից հետո Եվրոպան ավելի ընդլայնված ձեւով է համագործակցելու ՀՀ-ի հետ, նաեւ ֆինանսական հատկացումների մասով, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Ապագան ցույց կտա: Մենք պատրաստ ենք բոլոր պետությունների հետ հաղորդակցության»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031