Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. Հայաստանի ապագան ժողովրդավարական արժեքների զարգացումն է

Հուլիս 11,2018 16:55

ՀՀ ԱԺ նախագահ տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 11-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Սենատի փոխնախագահ Միխալ Սեւերինսկու հետ:

Կողմերը կարեւորել են հայ-լեհական հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ խորհրդարանական ձեւաչափով համագործակցությունն իր ուրույն դերն ունի երկկողմ օրակարգը հարստացնելու եւ բարեկամական կապերն առավել խորացնելու գործում:

Էդուարդ Շարմազանովը երախտագիտություն է հայտնել Լեհաստանի Սենատին ու Սեյմին՝ 2017 թվականին Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակի կապակցությամբ հատուկ բանաձեւեր ընդունելու համար: ԱԺ փոխնախագահը նշել է, որ հայերը դարեր շարունակ ապրել եւ արարել են Լեհաստանում, ներգրավված են եղել հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում՝ կարեւոր ներդրում ունենալով երկրի զարգացման գործում:

Խոսելով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին՝ ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է Լեհաստանի Սենատի ու Սեյմի կողմից փաստաթղթի վավերացումը: Նա փաստել է, որ Հայաստանի ապագան ժողովրդավարական արժեքների զարգացումն է:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային մարտահրավերներին: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը մտահոգիչ է համարել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունն ու ռազմատենչ հռետորաբանությունը: ԱԺ փոխխոսնակն ընդգծել է, որ Հայաստանը կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում, հայտնի երեք սկզբունքների հիման վրա:

«Արցախի ժողովրդի անկախության եւ ազատության պայքարը դատապարտված է հաղթական ավարտի»,-նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին՝ Էդուարդ Շարմազանովը կարծիք է հայտնել, որ ի տարբերություն Լեհաստանի, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան շարունակում է ժխտողականության քաղաքականությունը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի անվտանգության համար:

Հանդիպմանը ներկա է եղել Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031