Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կառավարության ներկայացրած բոլոր նախագծերն ԱԺ-ում ընդունվեցին

Հուլիս 11,2018 16:50

Այսօր ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկված նախագծերը դրվեցին քվեարկության եւ ընդունվեցին:

Վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքները համաներելու նախագիծը պետք է ընդունվեր պատգամավորների ձայների մեծամասնությամբ, այսինքն, անհրաժեշտ էր 53 կողմ ձայն: Այդ նախագծին կողմ քվեարկեց 71 պատգամավոր, մեկ պատգամավոր էլ ձեռնպահ էր: Մինչ քվեարկությունը Հայկ Բաբուխանյանն ասաց, որ ինքը կողմ է քվեարկելու՝ այն հույսով, որ իր ներկայացրած 6 առաջարկները կընդունվեն:

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծին միաձայն կողմ քվեարկեց 72 պատգամավոր:

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի միանալու նախագծին կողմ քվեարկեց 72 պատգամավոր, այս նախագծին ձեռնպահ քվեարկեց Բաբուխանյանը՝ ասելով, որ ժամանակ չի եղել նախագիծն ուսումնասիրելու, հրատապ ռեժիմը թույլ չի տվել:

Իսկ «Քրեակատարողական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծին, որով դատապարտյալների տեսակցության ժամը կրկնապատկվելու է, կողմ քվեարկեց 69 պատգամավոր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031